Բաժիններ՝

Պարզ միջոցներով ազատվեք 9 կգ տոքսիններից

Հաստ աղու առողջությունը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն մեծ նշանակություն ունի նյութափոխանակության, իմունային համակարգի և ջրի հավասարակշռության համար։ Եթե հաստ աղին նորմալ չի կատարում իր գործառույթները, ապա տոքսինները կարող են մնալ օրգանիզմում։

Այդ դեպքում արգասիքները մնում են օրգանիզմում, հայտնվում արյան մեջ։ Արդյունքում՝ փորկապություն է առաջանում. արգասիքները դժվարությամբ են շարժվում հաստ աղում։

Հաստ աղում մեծ քանակով տոքսինների կուտակման նշաններ են.

1. նյութափոխանակության համակարգի խնդիրներ՝ դիարեա, նյութափոխանակություն, գազեր, որովայնի փքվածություն, ցավեր որովայնում,
2. ընդհանուր նշաններ՝ մկանային և հոդացավեր,
3. վարքի նշաններ՝ հոգնածություն, տրամադրության անկում, խնդիրներ հիշողության հետ, դեպրեսիա, անհանգստություն,
4. իմունային համակարգի նշաններ՝ վարակներ, թույլ իմունիտետ, մաշկային խնդիրներ։
Հաստ աղու մաքրումը շատ կարևոր է։ Այդ գործում կօգնեն հետևյալ միջոցները։

1.Բաղադրիչներ

• 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
• 2 ճաշի գդալ թխկու օշարակ
• 1/10 թեյի գդալ կայենյան պղպեղի փոշի
• 280 գրամ ջուր։

Խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք 10 օրվա ընթացքում՝ 5-8 անգամ։

2.Բաղադրիչներ

• 1 կիտրոնի հյութ
• 10 կաթիլ կիտրոնի յուղ
• 10 կաթիլ անանուխի յուղ

Բաղադրիչները խառնեք 280 գրամ ջրի հետ, մեկ օր անց խմեք, կուրսը՝ 14 օր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս