Բանանով և կաթով սուրճ
Եթե հոգնել եք սովորական սուրճից, բանանով և կաթով սուրճը հրաշալի այլընտրանք է ձեզ համար։ Բանանը սուրճը ոչ միայն ավելի համեղ է դարձնում, այլև մեծ քանակով կալիում է պարունակում, որի քանակը հաճախ չի բավականացնում օրգանիզմին։
Բաղադրիչներ
• 1 բաժակ կաթ
• 1 բաժակ սառը սուրճ
• 1 ճաշի գդալ մեղր կամ օշարակ
• 1 հասած բանան
• մի կտոր սառույց
Պատրաստման եղանակը
1. Խառնեք բանանը, կաթն ու օշարակը բլենդերում։
2. Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։
3. Սուրճը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք խառնուրդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը