Եթե դուք սկսեք սովամահ լինել և սնունդ ընդունեք մեծ ինտերվալներով, օրգանիզմը կսկսի պաշտպանվել, ճարպեր կուտակել, ինչի արդյունքում նյութափոխանակությունը կդանդաղի: Շուտ-շուտ սնվելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում կլինի, այդ պատճառով էլ կալորիաներն ավելի արդյունավետ կայրվեն: Կերեք հաճախ, բայց փոքր չափերով:
Փոքր վնասվածքները և այրվածքները կարելի է բուժել մեղրի միջոցով, որը սպանում է վարակը և նվազեցնում բորբոքումը:
Վատ սովորությունները, անառողջ դիետաները, սթրեսը և քիչ ֆիզիկական վարժություններ անելը գեղեցիկ կազմվածքը կորցնելու հիմնական պատճառներն են, իսկ մեկ օրվա ընթացքում այն ետ բերել անհնար է. դա պահանջում է կալորիաների աստիճանաբար այրում և կանոնավոր ֆիզիկական վարժություններ: Ձեր քաշը կարգավորելու համար, նախ՝ պետք է օրգանիզմը մաքրել տհաճ ճարպերից:
Գրեթե բոլորի խոհանոցում կգտնվի սխտոր, և, եթե նույնիսկ ոմանք չեն սիրում դրա համը, միևնույն է՝ բոլորն էլ գիտեն դրա բուժիչ և օգտակար հատկանիշների մասին: Սխտորն օգնում է մրսածության, հազի, կոկորդի ցավի և ինֆեկցիաների դեպքում:
Կանանց համար կնճիռների առաջացումն անխուսափելի է: Յուրաքանչյուր կին դրանց դեմ տարբեր միջոցներ է փնտրում և սկսում է տարբեր քսուքներից, մեթոդներից և կոսմետիկ բուժումներից:
Իրանի հատվածում առկա ճարպերը նշանակում են, որ ձեր օրգանիզմում ինսուլինը կարգավորված չէ: Այն նվազեցնելու համար կերեք բրոկոլի, ծովամթերք՝ այնպիսի համեմունքներով, ինչպիսիք են չիլին, դարչինը, խմեք կանաչ թեյ ամեն օր: Սա կմաքրի ձեր օրգանիզմը և կկարգավորի ինսուլինի մակարդակը:
Բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել շաքարի օգտագործումը, հավելյալ՝ ընդունել նաև նշանակված դեղորայքները:
Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել:
Դափնու տերևները (Лавровый лист) անալգետիկ (ցավազրկող) հատկություն ունեն: Դրանք, պարզվում է, լավագույնս օգնում են մի քանի հիվանդություններ բուժելու հարցում, ինչպես, օրինակ, միգրենը: Արդյունավետ միջոց են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:
Մարդու մազերը բաղկացած են 3 շերտից՝ ներքին, միջին և արտաքին: Երբ մազերի կուտիկուլան վնասվում է, մազերը դառնում են չոր և կորցնում իրենց փայլը: Վնասված մազերի այլ նախանշաններ են կոպտությունը, ճյուղավորվածությունը, վնասված գլխամաշկը և ոչ էլաստիկությունը:
Լավ քունը շատ կարևոր է, և բոլորն էլ գիտեն դրա առավելությունների մասին: Չքնելու արդյունքում ոչ միայն ամբողջ օրը թմրած տեսք կունենաք, այլև կվնասեք ձեր առողջությունը:
Մանր կտրատեք սոխը, դրեք տարայի մեջ և ավելացրեք 2ճ/գ մեղր: Ծածկեք տարան և թողեք սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Քամեք խառնուրդը: Այս բաղադրատոմսը միայն մեկ օրվա չափաբաժինն է: 2 ժամը մեկ խմեք 1ճ/գ: Այս բաղադրատոմսն օգտագործելուց հետո կսկսեք ավելի լավ շնչել:
healthylifetricks.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց:
Շատերը տառապում են ոտքերի սնկային հիվանդությամբ: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս խոնավ գետնին քայլելու կամ մեկ այլ մարդու կոշիկ հագնելու արդյունքում:
Դեմքի մաշկը մաքրելիս՝ երբեմն ուշադրություն չենք դարձնում պարանոցի հատվածին: Մարդկանց մեծամասնությունը դեմքը լվանալիս չի հասնում պարանոցի շրջանին: Կապ չունի, թե որքան լավ վիճակում է դեմքի մաշկը, պարանոցի հետքերը կարող են փչացնել ամբողջ տպավորությունը:
Ալերգիաները, վարակները և ծխելն այն հիմնական գործոններն են, որոնք առաջացնում են թոքերի որոշ տեսակի հիվանդություններ կամ խանգարումներ: Եթե դուք ունեք թոքերի խնդիր, հատկապես՝ բրոնխների (բրոնխիալ ասթմայի) կամ սրտի շնչարգելության խնդիր, healthyfoodstar.com-ը խորհուրդ է տալիս հետևել հետևյալ ավանդական բաղադրատոմսին, որը ժամանակին առաջարկել են մեր տատիկները:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի, բարձր ճնշման հետ կամ պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց օրգանիզմը խոլեստերինից և խցանված արյունատար անոթներից, պետք է սկսեն բուժումն ալոճով:
Տարայի մեջ խառնեք քրքումի փոշին և կերակրի սոդան: Ավելացրեք կոկոսի յուղը և մի լավ խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Այս տնական սպիտակեցնող մածուկը պիտանելիության ժամկետ չունի, բայց պետք չէ օգտագործել 20 օրից ավելի:
Սկզբում պետք է վերցնել ընկույզի կեղևը և այրել: Այնուհետև մոխիրները լցրեք ջրի մեջ և թողեք մնա 12 ժամ: Ապա թանզիֆը թաթախեք ջրի մեջ և դրեք մարմնի այն հատվածին, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը: Կրկնեք այս գործողությունը օրական մի քանի անգամ, և պահեք թանզիֆը մոտավորապես 30 րոպե: Մի քանի շաբաթում կազատվեք անցանկալի մազերից:
Թեյի, երիցուկի թուրմերը և բուսայուղերը հանգստացնում են աչքերը և հարթեցնում են կնճիռները։
Քաղցկեղածին բջիջների աճը դանդաղեցնելու համար երբեմն խորհուրդ են տալիս օգտագործել կերակրի սոդա, քանի որ ալկալային միջավայրում քաղցկեղածին գոյացությունները տրոհվում են։ Նման ազդեցություն ունի նաև խատուտիկի հյութը։ Ֆրանսիայում խատուտիկը մշակվում է` որպես ուտելի բույս։
Պարզվում է՝ կոկոսի յուղը քաշը կորցնելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն հարուստ է հագեցած ճարպաթթուներով, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Կոկոսի յուղի մեջ առկա ճարպաթթուներն օրգանիզմում չեն վերածվում անառողջ ճարպերի:
Կես բաժակ թամարինդի մեջ կա 150 կալորիա, 40գ ածխաջրեր, 3 գ սպիտակուց և 3 գ դիետիկ մանրաթելեր: Թամարինդը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամիններ, հատկապես՝ նիացին, ռիբոֆլավին, թիամին, վիտամին C: Այն հարուստ է նաև ֆոսֆորով և մագնեզիումով:
Դերասանուհի Քլոե Փարքը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, սակայն Բալիում հայտնաբերած քրքումով ըմպելիքը, որը պատրաստված էր Բալիական ոճով, ապշեցրել էր նրան: Քրքումն ամենահզոր բուժիչ խոտաբույսերից մեկն է: Ըստ healthy-holistic-living.com-ի՝ այն հրաշալի միջոց է ոսկորների և հոդերի համար, քանի որ հակաբորբոքային ամենաազդեցիկ խոտաբույսերից է: Այն կանխարգելում է նաև քաղցկեղի տարածումը:
Եթե ցանկանում եք ազատվել ձեզ տանջող հոդացավերից, takprosto.cc-ի նրկայացրած այս բաղադրատոմսը ձեզ համար է: Ձեզանից կպահանջվի միայն 150 գ դոնդող (желатин): Այս չափաքանակը բավական է մի ամբողջ ամսվա համար: Անհրաժեշտ է ամեն օր օգտագործել մոտավորապես 2թ/գ դոնդող: Այն խառնեք քառորդ բաժակ սառը ջրի մեջ: Մի լավ խառնեք և դրեք սառնարանը մի ամբողջ գիշեր: Ստացված զանգվածը պետք է օգտագործել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Եթե դուր չի գալիս համը, ապա կարող եք մեղր, հյութ կամ թթվասեր ավելացնել:
400գ նեխուրի արմատները քերիչով անցկացրեք, ավելացրեք 2լ ջուր և կիտրոնի կեղևի քերուկ: 20 րոպե եփեք զանգվածը, այնուհետև թողեք 5-6 ժամ սառչի: Քամեք 1կգ կիտրոնը և ավելացրեք նախորդ զանգվածին: Օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, օգտագործեք այս ըմպելիքը: Խմեք մոտ 100մլ չափով, կամ կարող եք նաև լուծել ջրում: Պահեք սառնարանում:
Կաթսայի մեջ ջուր լցրեք և դրեք միջին կրակին, ավելացրեք քրքում և պղպեղ, խառնեք այնքան, մինչև խյուսանման մածուկ ստանալը: Ձեզանից կպահանջվի 7-9 րոպե: Եթե չափազանց խիտ լինի զանգվածը, կարող եք մի փոքր ջուր ավելացնել:
Շատ կարևոր է սնվելու ժամանակը: Ուշ ժամերին ընթրելու պատճառով առավոտյան դժվար ենք արթնանում, ինչպես հարկն է աշխատունակ ու ակտիվ չենք լինում: Այդ ամենից խուսափելու լավագույն միջոցը բնության կողմից սահմանած՝ սնվելու համար բարենպաստ պայմաններին հետևելն է:
Կես բաժակ գարեջուրը խառնեք ալոէի երկու տերևի, ինչպես նաև 2 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ: Խառնուրդը լավ հարեք, որպեսզի միատարր մասսա ստացվի: Խառնուրդը մազերին թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ:
Օնիխոմիկոզը սնկային հիվանդություն է, որը վարակում է ոտքերի և ձեռքերի եղունգները: Այն առավել հաճախ հանդիպում է ոտքերի եղունգների վրա, քանի որ մարմնի այդ հատվածում սնկերի առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Ողջ խնդիրն այն է, որ մարմնի այս հատվածը գրեթե միշտ ծածկում են կոշիկները, ինչի արդյունքում խոնավություն է առաջանում, որը հիանալի միջավայր է բակտերիաների բազմացման համար: Ամենահեշտն այս խնդրից խուսափելն է, սակայն կան որոշ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել դրա դեմ: