
Լավագույն միջոցը օրգանիզմը մաքրելու և նիհարելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ նիհարելու համար լավագույն միջոցներից մեկն անհրաժեշտ քանակի ջուր օգտագործելն է: Մեծահասակ մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 1.5-2 լիտր ջուր: Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջին 1.5 լիտրը պետք է խմել մինչև 16:00-ն: Այս ըմպելիքը ձեզ կօգնի օրգանիզմից հանել տոքսինները, կարգավորել աղեստամոքսային տրակտի գործունեությունը, նիհարել:
Բաղադրամասեր
- 2 լիտր մաքուր ջուր
- 1 ճ/գ մաքրած և մանրացրած իմբիրի արմատ
- 1 վարունգ
- Անանուխի 10-12 տերև
- 1 միջին կիտրոն
Պատրաստման եղանակն ու օգտագործումը
Մանր կտրատեք վարունգն ու կիտրոնը, մաքրեք իմբիրի արմատը և մանրացրեք: Բոլոր բաղադրամասերը խառնեք և լցրեք ջրի անհրաժեշտ քանակը: Ստացված զանգվածը դրեք սառնարանում և պահեք 10-12 ժամ: Առավոտյան քաղցած ժամանակ խմեք ստացված ըմպելիքի մի մասը, ապա օրվա ընթացքում օգտագործեք մնացածը:
Այս ըմպելիքն օգտագործողները նշում են, որ այն նաև ունակ է վերացնել քաղցի զգացումը:
Պատրաստեց 168.am-ը