Բանանից պատրաստված դեղամիջոց՝ երեխաների հազի դեմ

Բանանի այս հրաշալի խյուսն արդյունավետ բնական դեղամիջոց է, որը պայքարում է հազի դեմ: healthyandnaturallife.com-ի փոխանցմամբ՝ այն նաև արդյունավետ է մեծահասակների համար:

Դեղամիջոցը շատ սննդարար է և համեղ: Բացի այդ՝ այն նաև օգտակար է ստամոքսի համար: Եթե ձեր երեխան հազում է, ունի կոկորդի ցավ կամ բրոնխիտ, պատրաստեք այս հրաշալի դեղամիջոցը, որն անպայման կօգնի նրան:

Բաղադրություն

  • 400 մլ եռացրած ջուր
  • 2 միջին չափի հասած բանան (ցանկալի է ընտրել այն բանանները, որոնց վրա կետեր կան)
  • 2 ճ/գ մեղր կամ շաքարավազ (ըստ ճաշակի)

Հիշե՛ք, եթե նախընտրում եք մեղրը, ապա պետք է այն ավելացնեք խառնուրդը սառչելուց հետո, քանի որ տաք լուծույթում մեղրը կորցնում է իր սննդարար հատկանիշները:

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը

2 բանանները կեղևազատեք, դրեք կաթսայի մեջ, պատառաքաղով կամ գդալով տրորեք: Ապա ավելացրեք շաքարը և խառնեք: Խառնուրդին ավելացրեք եռացող ջուր, ծածկեք կաթսան և թողեք մնա 30 րոպե: Կրկնում ենք՝ եթե ցանկանում եք մեղր ավելացնել, ապա այն ավելացրեք վերջում, երբ խառնուրդը սառչի:

Եթե ցանկանում եք՝ կարող եք քամել խառնուրդը:

Օգտագործելուց առաջ խառնուրդը մի փոքր տաքացրեք և խմեք օրական 4 անգամ՝ 100 մլ չափաքանակով:

Ամեն օր նոր չափաբաժին պատրաստեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս