Կիտրոնը՝ որպես կոսմետիկ միջոց օգտագործելու 7 խորամանկություն

Կիտրոնը հիմնականում օգտագործվում է կերակուրների մեջ, սակայն դարեր շարունակ այն օգտագործվել է՝ որպես կոսմետիկ միջոց: healthyandnaturallife.com-ի փոխանցմամբ՝ այն ունի ախտահանիչ և սպիտակեցնող հատկանիշ, որը հրաշալի է մազերի և մաշկի համար:

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնը՝ որպես կոսմետիկ միջոց օգտագործելու 7 խորամանկություն:

1. Խոնավեցնում է շուրթերը- Խնամքի տարբեր պարագաներ և գործոններ կարող են ազդել շուրթերի տեսքի և առողջության վրա: Քնելուց առաջ մի փոքր կիտրոնի հյութ քսեք շուրթերին: Կիտրոնը կխոնավեցնի շուրթերը:

2. Կիտրոնը թևատակերի համար– Կիտրոնը համարվում է թևատակերի բնական դեզոդորանտ և, միևնույն ժամանակ, սպիտակեցնում է մաշկի մուգ հատվածները: Կիտրոնաթթուն սպանում է վատ հոտ առաջացնող բակտերիաները: Կիտրոնի հյութը խառնեք վարսակի փաթիլներով և մի փոքր մեղրով, ստացված խառնուրդը քսեք թևատակերի մաշկին և թողեք այդպես մնա 1 ժամ:

Կարդացեք նաև

tev

3. Հեռացրեք սև կետերը- Կիտրոնը մաշկի վրայի սև կետերի դեմ պայքարող ամենահզոր միջոցն է, քանի որ այն խթանում է թույների դուրսբերումն ու խորապես մաքրում է մաշկը:  Կիտրոնի մի փոքր կտորով տրորեք մաշկը և թողեք այդպես 10 րոպե: Հիշեք, որ այս գործողությունից հետո պետք է հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից:

4. Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց- Կիտրոնը հրաշալի միջոց է այն մարդկանց համար, ովքեր յուղոտ մաշկ ունեն: Քամեք կիտրոնը և քսեք դեմքին: Այս գործողությունը կատարեք քնելուց առաջ և հիշեք, որ պետք է հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից:  Կիտրոնը դուրս է բերում ավելորդ յուղերը և լավացնում մաշկի տեսքը:

5. Կիտրոնը՝ եղունգներն ամրացնելու և սպիտակեցնելու համար- Կիտրոնը հրաշալի միջոց է նաև եղունգների խնամքի համար, քանի որ այն վերացնում է եղունգների կետերը և, միևնույն ժամանակ, ամրացնում դրանք: Կիտրոնի հյութը խառնեք 2 ճ/գ ձիթայուղով, ստացված լուծույթը քսեք եղունգներին:

6. Կիտրոնը՝ մաշկի վրայի հետքերը վերացնելու համար- Կիտրոնի հյութը հրաշալի  պայքարում է մաշկի տգեղ հետքերի դեմ: Պարզապես կիտրոնի մի փոքր հյութը տարածեք մաշկի վրա և թողեք 15 րոպե, ապա լվացեք:

7. Կիտրոնը՝ մազերի գույնը բացացնելու համար- Սա կիտրոնի օգտագործման ամենատարածված մեթոդն է, քանի որ արդյունքն ուղղակի հրաշալի է լինում: Եթե ցանկանում եք բացացնել ձեր մազերի գույնն ու փայլ հաղորդել դրանց, կիտրոնի հյութ քսեք մազերին և կանգնեք արևի տակ: Շաբաթական մեկ անգամ կատարեք այս գործողությունը՝ հրաշալի արդյունքի հասնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս