Ինչպես փրկել խամրած մազերը. օգտակար դիմակներ
Steptohealth.ru կայքը գրում է, որ մազերի փայլը վերադարձնելը դժվար խնդիր է: Եթե մազերը խամրում են, դա ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլև խոսում է մազերի առողջության լուրջ խնդիրների մասին: Մազերը փայլը կարող են կորցնել բազմաթիվ պատճառներով՝ սխալ սնուցում, կլիմա, արևի ճառագայթների ազդեցություն, մազերը հարդարելու միջոցների ագրեսիվ ազդեցություն: Մազերի խամրածությունից խուսափելու նպատակով հետևեք այս խորհուրդներին.
- աշխատեք մազերը չորացնել բնական ճանապարհով՝ առանց ֆենի օգտագործման,
- մազերը ներկելուց հետո հանգիստ տվեք դրանց,
- աշխատեք բալզամները փոխարինել բնական կոնդիցիոներներով,
- օգտագործեք հատուկ շամպուններ, որոնք մազերին կվերադարձնեն փայլը,
- ամեն անգամ լվանալուց հետո մազերը թրջեք սառը ջրով,
- հետևեք ձեր սննդակարգին: Դրանում ավելացրեք մթերքներ, որոնք Omega 3 թթուներ և B խմբի վիտամիններ են պարունակում՝ նուշ, կաթնամթերք, և այլն,
- ժամանակ առ ժամանակ հատուկ ամպուլաներ օգտագործեք, որոնք պարունակում են մազերի առողջության համար անհրաժեշտ նյութեր:
Բնական միջոցներ՝ մազերի փայլը վերադարձնելու համար
- Ձվով և մեղրով դիմակ- 1թեյի գդալ մեղը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, մինչև միատարր զանգված ստացվի, քսեք մազերին և մերսեք գլխի մաշկը: Մազերը փաթաթեք ցելոֆանով, ապա տաք սրբիչով: Դիմակը գլխին թողեք 10 րոպե, ապա լվացեք: Մազերին փայլ հաղորդելու համար շամպուն օգտագործեք: Խորհուրդ է տրվում դրանից հետո մազերին քսել կիտրոնի հյութ և խնձորի քացախ:
- Միջին մեծության ամանի մեջ թարմ ռոզմարինի մի քանի ճյուղ և ջուր լցրեք: Այն գազի վրա թողեք մոտ 15 րոպե, ապա թողեք սառչի: Ստացվածը քսեք մազերին լվանալուց հետո և մի լվացեք մազերը:
- Մաքրեք գազարը, մանրացրեք բլենդերի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց, ավելացրեք ավոկադոն: Լավ խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև միատարր զանգված ստացվի: Դիմակը մազերին պահեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
- 2 բանանից պյուրե պատրաստեք, իսկ 2 նարնջի հյութը քամեք, ավելացրեք 5 թեյի գդալ մեղր: Ստացված զանգվածը քսեք մազերին, թողեք 2 ժամ: Մազերը փաթաթեք ցելոֆանով և սրբիչով: 2 ժամ անց մազերը լվացեք սովորական ձևով:
Թարգմանությունը 168.am-ի