Արքայախնձորի հյութը՝ հազի դեմ
Արևադարձային այս մրգից պատրաստված թարմացնող հյութն արդյունավետ է հազը բուժելու համար: Բացի այդ, այն նաև լավացնում է իմունային համակարգը:
forhealthbenefits.com-ը ներկայացրել է մի քանի պատճառ այն մասին, թե ինչո՞ւ պետք է անպայման խմել արևադարձային այս մրգի հյութը, հատկապես՝ հազի ժամանակ:
Այն հարուստ է վիտամին C-ով
Արքայախնձորի մեկ բաժակ հյութը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակի կեսը: Հարկ է նաև նշել բրոմելայնի բուժիչ հատկանիշների մասին (բրոմելայնն էնզիմ է, որն առկա է արքայախնձորի մեջ, այն նաև լայն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ):
Մագնեզիումի հրաշալի աղբյուր է
Արքայախնձորն օգտակար է ոչ միայն վիտամին C պարունակելու պատճառով, այլև այն մագնեզիումի հրաշալի աղբյուր է, ինչն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը, լավացնում է նյութափոխանակությունը և դրական ազդեցություն ունենում նյարդային համակարգի վրա:
Բրոմելայնի հակաբորբոքային հատկանիշները
Այս բաղադրիչը դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա, ունի նաև հակաբորբոքային նշանակություն:
Արքայախնձորը՝ հազի դեմ
Եթե տևական ժամանակ հազ ունեք, իսկ դեղահաբերը չեն օգնում, արքայախնձորի հյութ խմեք: Այդպիսով ոչ միայն կամրացնեք իմունիտետն ու օրգանիզմի՝ բորբոքումների և ինֆեկցիաների դեմ պայքարելու կարողությունը, այլև արքայախնձորի հյութը կօգնի ազատվել խորխից:
Համեղ հյութի բաղադրատոմս
Մեկ բաժակ արքայախնձորի հյութ, 3ճ/գ թարմ կիտրոնի հյութ, 1թ/գ կտրատած կոճապղպեղ, կես թեյի գդալ կայենյան պղպեղ (кайенский перец): Բոլոր բաղադրիչները խառնեք և խմեք այս հրաշալի հյութը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը