Ինչպե՞ս բնական ճանապարհով ձերբազատվել հազից

Ձեզանից կպահանջվի

  • 3 լ ջուր
  • 1 կգ սոխ

Պատրաստման եղանակը

Սկզբում 1 կիլոգրամ միջին սոխը կեղևազատեք, լավ լվացեք և կտրատեք մանր քառակուսիներով: Լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք 3 լ ջուր և եռացրեք: Եռացրեք այնքան ժամանակ, մինչև կաթսայի մեջ մնա 1.5 լ ջուր: Թողեք սառչի, ապա քամեք այն: Ստացված լուծույթից 250 մլ չափաքանակով խմեք՝ համադրելով կես կիտրոնի հյութով և մեկ գդալ մեղրով: Այս մասին գրում է healthyandnaturallife.com-ը:

Սովորաբար 1-2 չափաբաժինը բավական է հազը դադարեցնելու համար: Կանոնավոր օգտագործման դեպքում հազը դադարում է 2-3 օրվա ընթացքում:

Կարդացեք նաև

Թեյ՝ հազի դեմ

Բաղադրություն

  • 2 միջին խնձոր
  • 2 միջին սոխ
  • 11 ընկույզ

Պատրաստման եղանակը

Սոխը կեղևազատեք, լավ լվացեք և կտրատեք:

Լվացեք նաև խնձորը և քառակուսիներով կտրատեք: Մաքրեք ընկույզը:

Բոլոր բաղադրիչները տեղավորեք կաթսայի մեջ, ավելացրեք 3 լ ջուր և եռացրեք այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա 1.5 լ ջուր: Թողեք սառչի, ապա քամեք:

Օրվա ընթացքում մի քանի անգամ 250 մլ չափաքանակով խմեք այս թեյից, կարող եք ավելացնել նաև մեկ գդալ մեղր և կես կիտրոնի հյութ:

1-2 չափաքանակը բավական է հազը դադարեցնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս