«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պատրաստվում է իր աշխատակիցներին փոխհատուցել 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային պարտադիր 5% վճարները: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը:
Պետական եկամուտների կոմիտեն 2013թ. ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել փաստաթղթաշրջանառության նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներին, ինչի արդյունքում դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրել:
2013 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 504.9 մլն ԱՄՆ դոլլար եկամտի մասին՝ 2012 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի 454.2 մլն ԱՄՆ դոլլարի համեմատ: 2013 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.962 մլրդ ԱՄՆ դոլլար, որը գերազանցում է 2012 ֆինանսական տարվա 1.756 մլրդ ԱՄՆ դոլլարը 11.7 տոկոսով:
«Կիևում շատ, շաաաաատ մարդիկ հավաքվել են Մայդանում և փոփոխություններ են ուզում։ Նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են 13.7 դրամ (Հայաստանում՝ 37)
«Վերջին 7 տարիների ընթացքում Լիդիանը հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանը աշխարհի տարբեր կողմերում որպես ներդրումային ուղղություն ներկայացնելու և Ամուլսարի ծրագրի իրականացման միջոցով Հայաստանում հաջողված բիզնես մոտեցման փորձի ցուցադրման առումով:
Դեկտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,329,554 ԱՄՆ դոլար 404.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,179,740 ԱՄՆ դոլար 405.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86 մլն ԱՄՆ դոլար:
Կուլիսային խաղերի արդյունքում չի բացառվում`մի գեղեցիկ օր պարզվի, որ ուրիշ պարտքեր էլ կան և ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն։
Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել։
2017-2018 թթ. Հայաստանը կհատի ծերացող երկրների սահմանագիծը և կդաոնա ծերացած երկիր։
Կուլիսային խաղերի արդյունքում չի բացառվում՝մի գեղեցիկ օր պարզվի, որ ուրիշ պարտքեր էլ կան, և ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն։
Ռուսաստանն անում է ամեն ինչ, բայց Հայաստանի պարագայում գազի վերջնական գները որոշվում են ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ գազի գինը սպառողի համար չի էժանանա:
«Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ երբեք չեն քննարկել գազ գնելու հարցը:
Հարեւան երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 50-րդ տեղը, Թուրքիան 64-րդ տեղում է, Ադրբեջանը` 67-րդ, Իրանը` 131-րդ, իսկ Ռուսաստանը` 91-րդ տեղում:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1.13 դրամով և կազմել 406.11 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.27 դրամ (աճը՝ է 2.06 դրամ), ռուսական ռուբլունը՝ 12.28 դրամ (աճը՝ 0.10 դրամով):
Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները:
«Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ստեղծման շնորհիվ նրա մենաշնորհը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա և գործում է ինչպես այդ օդանավակայաններում իրականացվող բոլոր ծառայությունների, այնպես էլ հենց իրենց օդանավակայանների գործունեության վրա, թույլ չտալով միջազգային չվերթերի կատարումը նրանցից ոչ մեկից, նույնիսկ չընդգրկված կոնցեսիոն պայմանագրում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Ամանորյա տոների նախաշեմին, Յունիբանկը և «Օրանժ Արմենիա» ընկերությունն առաջարկում են հեռախոսների ապառիկ ձեռքբերում երեք զրոյով. կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին:
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան:
1945 թվականի սովորական մի օր ամերիկյան Hamilton Credit Corporation ընկերության նախագահ Ֆրենկ Մակնամարան, նյույորքյան ռեստորաններից մեկում ճաշելուց հետո հանկարծ պարզեց, որ դրամապանակը մոռացել է տանը
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` այն, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմի» ընկերությանը, պարզապես «խայտառակություն» է:
«Ոչ մի թիվ, գումարել-հանելով, իրար չի բռնում, ու այս պարոնը այդպես էլ ոչ մի բան հստակ չասաց: Հասկանալի չեն նաև սուբյեկտները, ո՞վ է պարտք: Լրիվ մաֆիոզ մտածողություն՝ «общяк»-ով պարտք ենք…
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը վճարվելու են: Սակայն նա ժամկետներ չնշեց, թե երբ են պատրաստվում վճարել այն