Բաժիններ՝

Նոր համակարգ՝ վարկերն ավելի հասանելի դարձնելու նպատակով

Հայաստանում կներդրվի ապահովված գործարքների համակարգ: Նախաձեռնողներն են ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ՝ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Համաշխարհային բանկը, ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունները:

Այսօր հրավիրված hամաժողովի ժամանակ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվեցին համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, տրամադրվեց անհրաժեշտ տեղեկատվություն՝ Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ:

ՀԲ փորձագետ Բրետ Կոլեմանի խոսքով՝ ՀՀ-ում փոքր ու միջին բիզնեսի համար վարկային միջոցներն անհասանելի են՝ բանկերի ներկայացրած գրավի մեծ պահանջների պատճառով: Ըստ նրա, բանկերը չեն ցանկանում շարժական գրավի հետ աշխատել, որովհետև այն համարում են բարձր ռիսկային, և վստահություն չկա, որ այդ գույքը սեփականաշնորհելու հնարավորություն կունենան: ՀԲ փորձագետը նշեց, որ միաժամանակ շարժական գույքն ավելի հեշտ կարող է անհետանալ, քան անշարժը և վարկային կազմակերպությունը հնարավոություն չի ունենա այն գտնելու, այսինքն՝ լրացուցիչ խնդիրներ են առաջանում:

Բրետ Կոլեմանի խոսքով, պետք է մշակել ապահովված գործարքների տիրույթ, համապատասխան օրենսդրական դաշտ: Օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է, այս տարվա հոկտեմբերից ուժի մեջ կմտնի: Նա նշեց, որ բարեփոխումից հետո, որպես գրավի առարկա, բացի անշարժ գույքից կընդունվեն նաև ավտոմեքենաներ, բերք, սարքավորումնե և այլն:

Կարդացեք նաև

ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով, այս համակարգը չի լուծում այն հարցը, թե արդյոք գրավը հասանելի կլինի վաճառելու, թե ոչ: Ըստ նրա՝ դա քաղաքացին պետք է կարողանա լուծել, իսկ համակարգը կարող է ճշտել, թե այդ գույքի նկատմամբ ուրիշ ինչ գրանցումներ կան:

Համաժողովին մասնակցեցում էին ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Արդարադատության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ֆինանսական ինստիտուտների, գործարար միությունների, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ինչպես նաև նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս