Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է 405.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 404.5 դրամը։
Պետական մարմինները այսուհետ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը՝ խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին, նշեց, որ ՀՀ տնտեսության որոշ ճյուղեր կարելի է համարել մենաշնորհայնացված, բայց կան նաև ՀԲ այլ զեկույցներ, օրինակ՝ Doing business-ը, որտեղ ՀՀ վարկանիշը բավականին բարձր է
Խորհրդարանական, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերն իրենց դեմ, ձեռնպահ, նաև` կողմ քվեարկությամբ, օգնեցին, որ կառավարությունը խուսափի խորհրդարանում տապալվելուց:
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ:
Երևանում 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 20.4%-ով, իսկ 2012 թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.3%-ով, իսկ 1 քմ հաշվարկով շուկայական միջին գները 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով:
Մեկ ամիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին դիմելու հնարավորություն…
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է սկսել բարձր կենտրոնացվածություն ունեցող և սոցիալական նշանակության ապրանքների (ձու, կաթնամթերք և այլն) շուկաներում:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ն հաստատեց «կաղ ու թոփալ» որակված պետական բյուջեն: «Բյուջեն թոփալ չէր, այլ լավն էր»,- մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ համակարգի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ:
Նա նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ իրենց հարցեր ուղղելու համար, ապա նշեց, որ դրա արդյունքում իրենք հնարավորություն ունեին պարզաբանումներ ներկայացնել, առաջարկներ ընդունել:
Քիչ առաջ Ազգային Ժողովը ձայների 70 կողմ, 40 դեմ և մեկ ձեգնպահ հարաբերակցությամբ հաստատեց 2014թ. պետական բյուեջի նախագիծը։ Կողմ քվեարկեցին ՀՀԿ, ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Երբ ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ գազի դիմաց կուտակված պարտքն արտացոլված չէ ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշներում, վերջինս պատասխանեց. «Այո, դա որպես արտաքին պարտք` մեզ մոտ որևէ ձևակերպում այս պահին չունի»:
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.69 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը է թանկացել է 0.16%-ով։
«ԲՀԿ-ն միաձայն դեմ է քվեարկելու ներկայացած փաստաթղթին, փաստաթուղթն անվստահելի է, այն ներկայացրել է հանրության մոտ վստահության զրո ռեսուրս ունեցող Կառավարությունը»:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. նոյեմբերի 27-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված և որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգված աուդիտորների ցուցակի համաձայն՝ վկայական է տրվել 9 աուդիտորների, ևս երկուսի վկայականի ժամկետը երկարաձգվել է:
«Նոր ռազմավարությունը մշակել են՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորություններն ու խոչընդոտները»,- ասաց Ք. Հիլարդը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ, մասնավորապես կտրամադրվեն դրամաշնորհներ, միաժամանակ նաև զգուշացնելով, որ հարկավոր է արդյոնքների հասնել, քանի որ դրսից օգնություն միշտ չի լինի:
«Սա նշանակում է մեկ բան՝ այս կառավարության կողմից բերված պետական բյուջեի մասին որևէ փաստաթուղթ քննարկելը բացարձակ անիմաստ գործ է
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ երեկ կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին բավական բուռն արձագանքեց հատկապես իշխող ՀՀԿ-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2018թթ. ներդրումային ծրագիրը:
Դժվար է ասել, թե ինչպես կքվեարկեն այս նախագծին դեմ հանդես եկող պատգամավորները, բայց պարզ է մի բան. կառավարությանը շատ քիչ են հետաքրքրում բնապահպանական խնդիրները:
ՀՀ կառավարությունը շարունակում է իր ջանքերը՝ օդային փոխադրումների «ազատականացմանն» ու Բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու ուղղությամբ:
Խորհրդային տարիների երբեմնի հզոր կառույց համարվող Հայաստանի արհեստակցական միությունն այսօր խղճուկ վիճակում է: Բայց սա` զուտ բարոյական տեսանկյունից:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Օրերս Մարաքեշում (Մարոկկո) կայացել է «Հարկային և միջկառավարական հարաբերություններ» խորագրով Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ.Միրումjանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP)
ՈՍԿԻ` գնման գին` 14761.99 (-116.77), բացթողնման գին` 16045.64 (-126.92), ԱՐԾԱԹ` գնման գին` 233.24 (-4.58), բացթողնման գին` 253.52 (-4.98), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16349.38 (-82.65), բացթողնման գին` 17771.07 (-89.83), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8689.47 (+83.27), բացթողնման գին` 9445.08 (+90.52):
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.3 դրամ։