Բաժիններ՝

«Արդշինբանկը» և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

2015 թվականի մարտի 31-ին «Արդշինբանկի» և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև Վիեննայում տեղի ունեցավ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրում: OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն պարոն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, «Արդշինբանկի» կողմից՝ վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը:  Վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Կողմերը սերտորեն համագործակցում են սկսած 2010 թվականից, և սույն պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար:

OFID-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում պարոն Գրիգորյանն ընդգծեց Հայաստանի տնտեսության համար հիդրոէներգետիկայի և ընդհանուր առմամբ էներգիայի արտադրության զարգացման ռազմավարական կարևորությունը. «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է OFID-ի և «Արդշինբանկի» միջև համագործակցության սերտացման լավ ցուցանիշ, որն, անշուշտ, կունենա ամրապնդման և ընդլայնման միտում»:

ջashib-2

Պարոն Ալ-Հերբիշն իր հերթին խորին գոհունակություն հայտնեց Հայաստանի տնտեսության և էներգետիկ ոլորտի զարգացմանն աջակցելու հերթական հնարավորության առնչությամբ. «Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարևորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի, ոլորտում մեր գործունեությունն ընդլայնելու համար»:

Կարդացեք նաև

ashib1«Արդշինբանկը» հիմնադրվել է 2002 թվականին: Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ), ինչպես նաև ՓՄՁ հաճախորդների կայուն բազա: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով:

OFID-ը (OPEC Fund for International Development) միջազգային զարգացման հիմնադրամ է: Այն կազմավորվել է 1976թ.-ին OPEC-ի անդամ երկրների կողմից, որի հիմնական նպատակն է խթանել տնտեսական և սոցիալական առաջընթացը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ofid.org:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս