Հայտնի բան է՝ տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն չէ: Ու մենք՝ հայաստանցի հարկատուներս, բազմիցս ենք համոզվել, որ հայկական տնտեսագիտական մտքի արդի էտապի համար նույնիսկ թվաբանությունը ճշգրիտ դիսցիպլին չէ, ուր մնաց` հաշվապահական բարդ-բարդ մոդելներն ու բանաձևերը: Իսկ եթե Դուք համաձայն չեք այս պնդման հետ, ապա դժվար չէ ենթադրել, որ մեր տնտեսական իրականության հետ երբեք չեք առնչվել:
Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով:
Եթե վաղը հայտարարվի, որ ՀՀ-ն անդամակցում է այլմոլորակայինների տնտեսական տարածքին, ապա մեր պաշտոնյաները կմոռանան Մաքսային միությունն ու կսկսեն խոսել տիեզերական անվերջությանն ինտեգրվելու օգուտների մասին։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հայաստանում ռուսական գազի մատակարարման խճճված պատմությունը տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ` պայմանավորված է հայաստանյան իշխանությունների կողմից վարվող «թաքուն» քաղաքականությամբ:
Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ֆինանսավորել 3000 հատ վարկ միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:
«Այս տարի կառավարության ծրագրով մենք ունենք նախատեսված 5-7% աճ: Կարծում եմ՝ մենք 5% աճ էլ չենք ունենալու, լավագույն դեպքում կունենանք 4.2% աճ, բայց վերջին 2 ամիսը ցույց է տալիս, որ 4.2%-ն էլ բարդ հասանելի տոկոս է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը փոքր-ինչ էժանացել է՝ 0.16 դրամով կամ 0.04%-ով։
Վերջին երկու օրերին ով չի ալարում՝ գրում է «ՍԱՍ» սուպերմարկետում վաճառվող ապխտած կոկորդիլոսի մասին։ 380 հազար դրամով վաճառվող ապխտած գիշատիչը դարձել է լրատվական թողարկումների և ֆեյսբուքյան ստատուսների թեմա։
Ի՞նչ երաշխիք պիտի ունենա մասնակից քաղաքացին, որ տարիներ անց իր պարտադիր կուտակումները կենսաթոշակի տեսքով հետ կգան իրեն: Ի՞նչ երաշխիք կա, որ տարիներ անց այս մասնավոր ընկերությունները չեն սնանկանա կամ չեն լուծարվի և հազարավոր քաղաքացիների չեն կանգնեցնի փաստի առաջ:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.66 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.41 դրամով կամ 0.1%-ով։
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Կատարել ենք նաև իզոտոպների ուսումնասիրություն, որը փաստել է, որ Ջերմուկի հանքային ջրերը որևէ կերպով կապված չեն Ամուլսարի ջրատար շերտի հետ:
«Երևան-աուդիտ կոնսալտ»-ՓԲԸ-ն վերսկսել է իր աուդիտորական գործունեությունը` լրացնելով իր աշխատակազմում թվով մեկ որակավորված աուդիտորի պակասը 2013թ. նոյեմբերի 6-ից `ՀՀ ֆինանսների նախարարի 07 նոյեմբեր 2013թ. թիվ 977-Ա Հրամանի համաձայն: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ընկերության լրատվական ծառայությունից։
Կենսաթոշակային հիմնադրամները կարող են հնարավորություն ստանալ պարտատոմսեր գնել անմիջականորեն պետությունից՝ ուղղակի վաճառքի միջոցով։
Մոտ 3 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարվում է ՀՀ գանձապետական համակարգը, և արդեն իսկ լուծարվել են Երևանի ու Աբովյանի տարածքային գանձապետական բաժինները։
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «միակողմանի դիկտատ» է համարում «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասների վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին՝ ՀՀ երեք տարում կուտակած 300 մլն դոլար պարտքի դիմաց:
2013 թվականը մոտենում է ավարտին, և, ինչպես ընդունված է, այս օրերին փորձում ենք ամփոփել անցնող տարվա ձեռքբերումներն ու ձախողումները: Հայաստանի դժբախտություններից մեկն այն է, որ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա վերջում արձանագրում ենք, որ ձախողումներն անհամեմատ ավելի շատ են, քան ձեռքբերումները:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, հայկական Վիզա Կոնկորդ տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` «Իթիհադ Ավիաուղիների» հետ, որպեսզի վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.25 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.25 դրամով կամ 0.06%-ով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր և Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը:
Այն, որ Արմեն Մովսիսյանի պատմածը հեքիաթ է, ապացուցելու կարիք չկա. եթե 2010թ. բանակցություններ էին վարվում, ինչպե՞ս է, որ ռուսական կողմը երկու անգամ գազի գինը թանկացրել է…
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:
Նախորդ տարվա համեմատ հիփոթեքի պահանջարկն այս տարվա նոյեմբերի դրությամբ ավելացել է 36%-ով (2012 թ. նոյեմբերին տրվել է 3146 վարկ` 23.5 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով):