ԵՏՄ-ի միասնական արժույթն այսօրվա հարց չէ. Լուկաշենկո

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg մեդիահոլդինգին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՏՄ-ում միասնական արժույթ ներդնելն այսօրվա հարց չէ: Երբ Լուկաշենկոյին հարցրել են ԵՏՄ-ի միասնական արժույթի մասին, նա պատասխանել է, որ այդ խնդիրը չափազանց ուռճացված է.

«Երբ մենք Աստանայում երեքով քննարկեցինք միասնական արժույթի ստեղծման հարցը, Պուտինն ասաց, որ մենք ժամանակի ընթացքում կկանգնենք միասնական արժույթի (ստեղծման անհրաժեշտության) առջև՝ ավելի խորացնելու համար տնտեսական համագործակցությունը:

Հնարավոր է, որ անենք այնպես, ինչպես որ եվրոն հայտնվեց ԵՄ-ում: Հնարավոր է: Սակայն դա այսօրվա հարց չէ: Պուտինը հարցրել է, թե արդյոք դեմ չենք, եթե փորձագետներ քննարկեն դա: Մենք էլ վաղուց ասում ենք՝ թող փորձագետները քննարկեն դա:

Սակայն չի բարձրացվել ինչ-որ և անգամ հեռավոր ժամանակաշրջանում միասնական արժույթ ներդնելու հարց: Դա վերջին ակտն է, որը կարող է լինել մեր միությունում: ԵՏՄ-ն ունի այնքան շատ խնդիրներ ու մարտահրավերներ, որ արդյոք կհասցնե՞նք ապրել մինչ այդ միասնական արժույթը»:

Տեսանյութեր

Լրահոս