Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով։
Անցած շաբաթ Ազգային Ժողովում ավարտվեցին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես ամեն տարի` պատգամավորներից շատերը կրքոտ ելույթներ ունեցան, հայտարարեցին, որ այս բյուջեն ևս որևէ զարգացում չի ապահովելու, որ դա հասարակության խնդիրների հետ կապ չունեցող փաստաթուղթ է:
Նախկինում տեղեկացրել էինք, որ ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրն առաջիկայում կհրատարակվի նաև Հայաստանում: Այդ նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվել։ Հրապարակվել է հայկական Forbes-ի առաջին համարը, որի շապիկին հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն է։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 257 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 242 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ:
Յունիբանկը բարձրացրել է ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ ֆիզիկական անձանց համար ապահովելով ավանդի առավել բարձր եկամտաբերություն:
Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի Հարավ Կովկասյան տարածաշրջանային տնօրեն պարոն Հենրի Քերալին
Մոտ 1 շաբաթից արդեն ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին և ժամկետ ունեն մինչև 2014 թ. փետրվարի 20-ը: Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է չիլիական մոդելը, որն իրականացվեց 1980թ.-ականներին: Մի քանի տարի այն գովազդվում էր ողջ աշխարհում որպես լավագույն մոդել, որին միացան Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ ևս: Այս 30 տարիների ընթացքում այդ իբր լավագույն մոդելին անցել են ընդամենը մի քանի երկրներ և դրանց թվում իհարկե պետք է լինել Հայաստանը
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- հայտարարեց Գաբրիելյանը:
«Կարող եմ միայն ենթադրութուն անել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին անդրադառնալու որևէ ցանկութուն չի եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը և խորհուրդ տվեց դիմել խմբակցության անդամներին:
Իշխանությունն այսօր ինքն իր համար որոշումներ է ընդունում։ Իշխանության և ժողովրդի հետ կապը կորել է։ Իսկ դա իր հերթին՝ խոսում է այն մասին, որ իշխանությունն իրեն սպառել է։
«Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրից» տուժած հայ ֆերմերները նամակով դիմել են ՀՀ նախագահին և Գյուղատնտեսության նախարարին՝ ծրագրի շրջանակներում Եվրոպայից ներկրվող երինջների դիմաց վճարների ժամկետները երկարաձգելու համար:
Պատասխանատվության միջոցներ մեր կողմից էլ կսահմանվեն, ընդհանուր հանձնաժողովի կողմից էլ: Բայց ՄՄ մրցակցության տիպային օրենսդրությունը, որ այսօր առաջարկվում է, և որի հետ համեմատություններ են իրականացվում, տուգանքների, ուղղությունների մասով հիմնականում համահունչ է մեր օրենսդրությանը:
Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացիկ գներով ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31,876 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 56,421 դրամ:
Նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բավականին մեծ անակնկալի բերեց եվրոպական կառույցներին, բայց եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտենում ՀՀ որոշմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-բելգիական գործարար համաժողով, որը կազմակերպել են Հայկական զարգացման գործակալությունը (ՀԶԳ) և Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը:
Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջ է Մաքսային միության անդամ «գործընկերներից»: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին 2012թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ-ի արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6.2%-ով, իսկ Ռուսաստանի արդյունաբերության աճն ընդամենը 0.0% է, Ղազախստանինը՝ 2.0%, Բելառուսում ընդհանրապես անկում է՝ -4.8%:
Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է:
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ հաշվետվությունը՝ 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ։
«Մաքսային միության ներքո առևտրային ընթացակարգերը, միանշանակ, կպարզեցվեն, կհստակեցվեն, դա կնպաստի ՄՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրային պայմանների դյուրացմանը և, բնականաբար, սա իր հերթին կնպաստի մրցակցության զարգացմանը Հայաստանում»,- 168.am թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանի նախագահությամբ։
2013թ-ի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,353,930 ԱՄՆ դոլար 404.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,147,129 ԱՄՆ դոլար 405.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 404.0 դրամ։ Դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.74 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 650 հազար դոլար։
ՀՅԴ, ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» և քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում են «բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ»:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Երեքնուկ», «Սեար գրուպ» և «Ամարաս Յուս» ընկերություններին հակամրցակցային համաձայնության համար տուգանեց 45 մլն դրամով՝ յուրաքանչյուրը 15-ական մլն դրամով:
ՀՀԿ խմբակցությունը բոյկոտեց ընդդիմության կողմից նախաձեռնած Կուտակային պարտադիր կենթաթոշակային արտահերթ նիստին, որովհետև չցանկացավ հարցի շուրջ բովանդակային քննարկում անցկացնել:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այս պահին հասել են Հանրապետության հրապարակ և գտնվում են Կառավարության շենքի մոտ։
«Իրական կոռուպցիան միայն ընկալման նվազումով է չափվում, առայժմ դրանից ավելի ճշգրիտ մեթոդաբանություն չկա, իսկ ընկալումը, դժբախտաբար, չի փոխվում»