Բաժիններ՝

«ՎՏԲ-Հայաստան» բանկը բանկային երաշխիք է տրամադրում ՀԷՑ-ին

«ՎՏԲ-Հայաստան» բանկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը բանկային երաշխիք է տրամադրել: Հարցը քննարկվելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջիկա նիստում, հանձնաժողովը պետք է համաձայնություն տա:

Նշենք, որ բանկային երաշխիքը բանկի կողմից թողարկված գրավոր պարտավորություն է, որ տրվում է կողմերից մեկի հանձնարարությամբ, որով բանկը պարտավորվում է վճարել որոշակի դրամական միջոցներ բենեֆիցիարին`  նրա առաջին իսկ պահանջով` երաշխիքի պայմանների կատարման դեպքում:  Սակայն այս դեպքում, ըստ ամենայնի, բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների համար սահմանված պահանջ է, որ որոշ փոքր գումարի երաշխիք ներկայացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս