Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը միացել է երիտասարդների պայքարին՝ պարտադիր կուտակային կեսաթոշակային բաղադրիչի դեմ:
Ինչո՞ւ է կառավարությունը նախանձելի համառություն դրսևորում և շտապում հաջորդ տարվա սկզբից ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ չհամաձայնելով մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը։ Որքան էլ զարմանալի լինի՝ շտապողականության գլխավոր պատճառը Հայաստանի իշխանությունների լուրջ անհանգստությունն է ապագայի հանդեպ։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 404.23 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.08%-ով ։
Հայաստանի Հանրապետությունում 25.11.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 596 հաշվապահ:
Այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1012–Ա հրամանի «ՋԻ ԸՆԴ ՔՈ. ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 03.03.2011թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման թիվ ԱԾ N 086 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել` իր 05.11.2013 թվականի դիմումի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 7-րդ մասի հիման վրա:
Ըստ տնտեսագետ Սամվել Ավագյանի՝ Հայաստանն ընտրել է մի մոդել, որը բավականին ագրեսիվ է, ենթադրում է շատ կտրուկ փոփոխություններ, այդ պատճառով էլ ռիսկային է
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ այսօր այլ ոլորտի օլիգարխներ թափանցում են գինու շուկա, քանի որ կարծում են՝ իրենք աստղ են, մտածում են, որ սեփական այգի ու գինի պետք է ունենան:
Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, որով հայտարարվեց բաց երկնքի քաղաքականության սկիզբը:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում առանձնապես ակտիվացում չի նկատվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Realty Group ընկերության տնօրեն Հարություն Ավետիսյանը, սեպտեմբերի համեմատ գործարքների աճ չկա, գների փոփոխություն չկա, իսկ վիճակն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ չէ:
Անշարժ գույքի վաճառքի ծավալներն այս տարվա համեմատ ներկայումս ավելացել են մոտ 30-40%-ով, սակայն դեռ չի հասել 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ցուցանիշին: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Կենտրոն անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը:
Ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում։ Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ամփոփելով Վաշինգտոնում տեղի ունեցած տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքները։
ՀՀ նախագահի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարական է տրվել ոլորտի վերաբերյալ, որն արտադրողներն անվանում են «սև թուղթ»
Աշխատավարձի աճի տեմպերը զիջում են սպառողական գների աճի տեմպին և կյանքի որակը Հայաստանում հետզհետե վատանում է:
Տնտեսական ակտիվության կորը փորձում է վեր բարձրանալ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով եթե հունվար-սեպտեմբերին գրանցվել էր այս տարվա առայժմ ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 3.2%, ապա հունվար-հոկտեմբերի կտրվածքով այն 3.4% է:
Պարտադիր կուտակային համակարգին մասնակցողներին հետաքրքրում է՝ թոշակի անցնելիս որքա՞ն գումար են ունենալու իր հաշվին, և նրանց որքա՞ն է վճարվելու։ Մեր հաշվարկը թույլ է տալիս գոնե պատկերացնել, թե որքան կարող է ակնկալել քաղաքացին։
Մեր օդաչուները չեն թռչում, աշխատավարձ չեն ստանում, ընտանիքները թողնում, գնում են 4-րդ երկրներ և տարբեր արկածախնդրությունների մեջ են ընկնում:
որքա՞ն կարող է կուտակել քաղաքացին ինքնուրույն՝ յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի մի մասը ներդնելով բանկում՝ որպես կուտակային ավանդ։ Պարզվում է՝ բավականին պատկառելի գումար
ՀՀ քաղաքացի Արմեն Դիլանյանը դատական ատյաններից պահանջում է սնանկ ճանաչել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությանը: Այս ամսվա սկզբին Ա.Դիլանյանը հայց է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գ
Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նՆախարարը ողջունել է Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք: «Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ […]
«Դրամն իրականում ներդրվեց ուշ ու թերի: Այսպիսի ուշացած ռեֆորմը Հայաստանի տնտեսությանը ամենաշատ հարվածած գործոնն է. ոչինչ այսքան չի վնասել Հայաստանին, ինչքան սա»
«ՀՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը…
«Ուղիղ 20 տարի առաջ այս օրը ներդրվեց մեր ազգային արժույթը՝ հայկական դրամը: Ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական դրամի ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչների հանձնել եմ պարգևներ»,- գրել է Տիգրան Սարգսյանը:
Դատական համակարգն, իհարկե, շատ կարևոր է: Մասնավորապես, ներդրողները, երբ որոշում են` տվյալ երկրում ներդրում անե՞լ, թե՞ ոչ, նրանք դիտարկում են մի քանի հանգամանք. առաջինը գործարարությամբ զբաղվելու և ընկերություն ստեղծելու դյուրինությունն է, այսինքն, վարչարարությունը` գրանցվելու և այլնի հետ կապված, երկրորդը` ներդրողը դիտարկում է հարկային և մաքսային ռեժիմները, երրորդը` դատական համակարգի կանխատեսելիությունը:
Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը:
Ընդհանուր առմամաբ վերջին 4 տարիների ընթացքում երեք համայքներում հողի վարձակալության դիմաց Գեոթիմը համայքնային բյուջեներ է վճարել ավելի քան 200 մլն դրամ (500. 000 ԱՄՆ դոլար): Վարձավճարնեը ըստ համայքների բաշխվել են հետևյալ կերպ.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին:
Յուրաքանչյուր բիզնեսմեն, իհարկե, պատկերացնում է, որ օրերից մի օր ստիպված կլինի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: Այդ պատճառով ներդրողի համար շատ կարևոր է իմանալ, թե որքանով է արդյունավետ գործում դատական համակարգը
Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին: