Բաժիններ՝

Մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերը կրճատվում են

ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից վեցը միտված են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը: Կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այս նկատառումով ուժը կորցրած են ճանաչվել կամ նոր խմբագրությամբ շարադրվել ամբողջական որոշումներ կամ որոշումների դրույթներ, որոնք ընդգրկում են մաքսային և հարկային, ինչպես նաև հողային հարաբերությունների ոլորտները: Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի ձեռքբերմանը, ինչն այդ համայնքների ուժից վեր է: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների և ՀՀ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել է քննարկել այդ հարցը և լուծումներ մատնանշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս