Լարին մոտենում է տարվա հակառեկորդին. վրացական մամուլ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ` լարին նախկինի նման գլորվում է դեպի անդունդ: ԱՄՆ մեկ դոլարն արդեն արժե 2.25 լարի: Վրաստանի Ազգային բանկի նախագահը խոստացել էր, որ ազգային արժույթն այլևս չի արժեզրկվի, սակայն դրանք դուրս եկան դատարկ խոսքեր:
Դեռ չի արդարացել նաև էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլու կանխատեսումը, ով խոստացել էր արժույթի կայունացում, որը պետք է սկսվեր ապրիլին:
Վերջին 3 ամսում ազգային արժույթն արժեզրկվել է գրեթե 19.2 տոկոսով: Եթե հունվարի սկզբին ամերիկյան 1 դոլարն արժեր 1.88 լարի, ապա այսօր այն հասել է մինչև 2.25 լարիի: Լարին մոտենում է տարվա հակառեկորդին: