Մենք շահագրգռված ենք, որ գերմանական ձեռնարկությունները ներդրումներ անեն Ուկրաինայի տնտեսությունում. Մերկել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է նրանում, որ գերմանական ձեռնարկությունները ներդրումներ անեն Ուկրաինայի տնտեսությունում:

Մերկելն ընդգծել է Ուկրաինայի շուկայական պայմանների բարելավման կարևորությունը. «Ինչ վերաբերում է գերմանական ձեռնարկություններին, ապա չեմ կարող խոսել յուրաքանչյուր ձեռնարկության մասին և չեմ կարող որոշում ընդունել, թե արդյոք նա ներդրում կանի՞, թե՞ ոչ:

Բնականաբար, մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում մնան հնարավորինս շատ գերմանական ձեռնարկություններ, և ես հիմք չեմ տեսնում, որպեսզի գերմանական ձեռնարկությունները չմնան Ուկրաինայում:

Մենք շատ ենք ասել, որ խրախուսելու ենք գերմանական ձեռնարկություններին՝ Ուկրաինայում ներդրում անելու համար»: Մերկելն ընդգծել է ապրիլի վերջին կայանալիք ներդրումային կոնֆերանսի կարևորությունը:

Բացի այդ, նա կարևորել է Ուկրաինայի շուկայական պայմանների բարելավումը, ինչը վաստակելու հնարավորություն կտա երկու կողմի ձեռնարկություններին էլ՝ ունենալով որոշակի շահույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930