Թեև ռուսական գազի գինը Հայաստանի սահմանի վրա լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Այս բանակցությունները սկսվել են 2011 թվականից և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար:
Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Հայաստանում ռուսական պատվիրակության այցի շրջանակներում «Նաիրիտ» գործարանի կառավարումը «Ռոսնեֆտ» ընկերությանը հանձնելու շուրջ նախատեսվող բանակցությունները տապալվել են:
Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման՝ շինարարության ժամկետը կկազմի 6 տարի, հուսալիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2015թ. առաջին եռամսյակում:
Հնարավո՞ր էր արդյոք 8 ամսվա մեջ կուտակել 155 միլիոն դոլարի պարտք գազի դիմաց, որը, ըստ Արմեն Մովսիսյանի, Հայաստանը փակեց «Հայռուսգազարդի» գործարքով։
Մեր դժբախտությունը դրանում է, որ թողած մեր բուն գործը, այլ բանով ենք զբաղվում: Մեզ մոտ արդեն մասնագետ չկա:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող վարչական շենքի` 1-ին հարկից 119.50 քառ. մետր մակերեսով և 3445102 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ կվերցվի և կամրացվի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կթույլատրվի մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
Եվրոպական միությունը ՀՀ կառավարությանը կհատկացնի 1 մլն եվրո դրամաշնորհ՝ միջուկային անվտանգության տարեկան գործողությունների ծրագրի իրականացման համար:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով։
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանն, այնուամենայնիվ, որոշեց «ՀայՌուսգազարդին» պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանն արդեն իսկ հանդես է եկել այս հարցի շուրջ մեկնաբանությամբ:
Մաքսային միություն մուտք գործելը թույլ կտա Հայաստանին սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն ստանալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
«ՀայՌուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն, դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել»
«Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:
Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակարգն ունի՞ ռեֆորմների անհրաժեշտություն՝ այո, ունի, և դա հասկանում ենք բոլորս: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Կարո՞ղ ենք ասել, որ այդ 20 տոկոսը փոխհատուցում էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց»՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանել է – Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի:
168.am-ի տեղեկություններով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ ղեկավար:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 395.6 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 31.7%-ով
ՈՍԿԻ` գնման գին` 14878.76 (-224.18), բացթողնման գին` 16172.56 (-243.68), ԱՐԾԱԹ` գնման գին` 237.82 (-4.53), բացթողնման գին` 258.50 (-4.92), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16432.03 (-431.74), բացթողնման գին` 17860.90 (-469.29), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8606.20 (-4.37), բացթողնման գին` 9354.56 (-4.76):
Սահմանվելու է նոր գին, եւ Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։
Մինչ ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու ԱԺ ոչ իշխանական պատգամավորները բողոքում են և քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ Կենտրոնական բանկը գրանցում է կենսաթոշակային ներդրումների կառավարմամբ զբաղվող ընկերությունների գրանցմամբ։
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5201C149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:
Միլերի հայտարարությունից պարզ է դառնում, որ տեղի է ունենալու Հայաստան առաքվող գազի գնի նվազում, քանի որ ներկայում «Գազպրոմը» կիրառում է գազի տարբերակված գնային քաղաքականություն: