Բաժիններ՝

Վարկավորման նոր համակարգի արդյունքում հնարավոր կլինի գրավադրել նաև կենդանիների

Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրումն էական ազդեցություն կունենա ՓՄՁ-ների վարկավորումների, հատկապես մեկ ՓՄՁ-ին տրամադրվող վարկի ծավալի մեծացման, տոկոսադրույքների նվազման վրա: Նման կարծիք այսօր «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը:

«Կարծում եմ, որ համակարգի ներդրումը մեծ ազդեցություն կունենա սպառողական ապրանքների համար տրամադրվող վարկերի պայմանների վրա: Շարժական գույքը որպես ավելի ապահովված միջոց է դիտարկվելու: Այն երկրներում, որտեղ հաջող փորձեր կան, մեկ տարում վարկավորման ծավալները 30% մեծացել են: Ներդրված համակարգը նպաստ կբերի շրջաններում շարժական գույքի դիմաց ավելի մեծ վարկային միջոցներ ստանալու գործում»,- ասաց Ս.Սարգսյանը:

Ըստ նրա՝ մինչ օրս շարժական գույքի դիմաց վարկավորում իրականացվել է, սակայն ապովվածության մակարդակը շատ ցածր է եղել, վարկատու կազմակերպությունները երաշխիք չունեին, որ այդ գույքը չէր վնասվի և, ընդհանրապես, տեղում կլիներ: Նա նշեց, որ համակարգի արդյունքում բազմատեսակ ապրանքատեսակներ հնարավոր կլինի ընդունել որպես գրավի առարկա՝ կենդանիներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն. «Այսօր հնարավոր է շատ հեշտ այդ շարժական գույքը վաճառել: Համակարգի ներդրումից հետո այդ հարցը կլուծվի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս