Բաժիններ՝

Տարվա սկզբից 10 մլրդը շատ փոքր թիվ է բյուջեի պակասորդի համար. Արծվիկ Մինասյան

«Տարվա սկզբից 10 մլրդը շատ փոքր թիվ է բյուջեի պակասորդի համար, բոլոր տարիներին հունվար-փետրվարը միշտ էլ եղել են ոչ ակտիվ ամիսներ: Փաստ է, որ  նախորդ տարիների համեմատ ունենք տնտեսական ակտիվության նվազում: Բայց դա դարձնել դրոշակ և ասել` նվազում է, հետևաբար մեր վիճակը վատանալու է, այդպես չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, որ արդյոք մտահոգիչ չէ՞ բյուջեի մուտքերի ավելի քան 10 մլրդ դրամ պակասորդը:

Ըստ նրա՝ շատ կարճ ժամանակում կարելի է վերականգնել կորցրածը, բայց օբյեկտիվ պատճառները հաշվի չառած, սուբյեկտիվ պատճառները եթե վերացվեն, կարելի է հետևանքները վերացնել: Իսկ օբյեկտիվ պատճառները, Ա.Մինասյանի խոսքով, մեզնից չեն կախված, արտաքին ճնշումներն են ՀՀ տնտեսության վրա, որ դեռ հայտնի չէ, թե ինչքան կշարունակվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս