Մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.8 մլն ԱՄՆ դոլար:
«Ամենակարևորը՝ ակնկալում ենք, որ փորձի բոլորի համար հավասար պայմաններ ապահովել: Այստեղ փոքր բիզնես, խոշոր բիզնես, անհավասար մրցակցություն, բոլորը շաղախվել և քաոսային վիճակ է ստեղծվել:
Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 2008 թ. ապրիլից: Անցած 6 տարիների ընթացքում արդյունաբերության ճյուղերից առավել «առաջանցիկ» աճ գրանցվել է հանքարդյունաբերությունում, որը, բնապահպանների գնահատմամբ, կործանման է տանում երկիրը:
Մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83,077,674 ԱՄՆ դոլար 413.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104,420,297 ԱՄՆ դոլար 414.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2008թ. ապրիլին, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, քչերն էին հավատում, որ նա այդ պաշտոնում կմնա 1 տարուց ավելի։
գործարարության սկզբունքների համաձայն:
Մենք նպատակ չունենք սրանով որևէ ընդվզում ստեղծել գործող իրավակարգի դեմ, սակայն պետք է նշենք նաև, որ, միաժամանակ, մտադիր չենք նաև իրավական տարրական գիտելիքներից զուրկ պաշտոնյաների կողմից տարիներ շարունակ հակասահմանադրական կենսաթոշակային համակարգ ստեղծողների պատասխանատվության փոխարեն այդ հակասահմանադրական գործելաոճի ողջ ծանրությունը թողնել մեր աշխատակիցների ուսերին:
Էկոնոմիկայի նախարարությունն ու «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն այսօր կնքեցին պայմանագիր՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը:
Mckinsy-ի և NCFA-ի հետազոտության մեջ որոշված է տոմսերի արժեքը իջեցնել 10-15 տոկոսով: Տոմսի արժեքի իջեցումը 50 տոկոսով ռեալ չէ, ընդ որում՝ մի քանի պատճառով, եթե անգամ ի նկատի է առնվում, որ Հայաստան կթռչեն ցածր բյուջետային ավիաընկերությունները, այսպես կոչված «լոուկոստերները»: Դա կլինի նրանց հնարավորություններից վեր (դրա մասին կխոսեմ ստորև), իսկ գների 10-15 տոկոսով իջեցումը շոշափելի փոփոխություն չի մտցնի ավիափոխադրումների ծավալում:
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.5%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9% և 6%:
Այն մարտահրավերները, որ այսօր առկա են, դրանք լուրջ խնդիրներ են: Տնտեսական սանկցիաներով եթե նայում ենք, ՀՀ-ի ամենամեծ գումարները գալիս են Ռուսաստանից, այսինքն՝ ռուսական տրանսֆերտներն առյուծի բաժին են կազմում մեր տնտեսական ամբողջ շղթայում: Բայց Մաքսային միությանն անդամակցությունը միանշանակ ճիշտ որոշում է:
«Վարչապետի հրաժարականն անակնկալ էր ինձ համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իմ մնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրի շուրջ, և արդյոք ինձ առաջարկելո՞ւ են մնալ կառավարությունում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։
Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ և դրանից հետևություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը հիվանդ է կամ հաճախ հիվանդանում է, պարզապես կոռեկտ չէ:
Քննարկումների ժամանակ, երբ ինձ հարց տվեցին, թե իմ աշխատած ժամանակ գործարանն օգուտո՞վ, թե՞ վնասով է աշխատել, ես պատասխանեցի, որ 2006թ. մայիս ամսին, չնայած այն հանգամանքին, որ մենք իրացումը կատարում էինք միջնորդ ընկերության միջոցով, շուկայականից 20 տոկոս ցածր գնով (10 տոկոս էլ տալիս էինք միջնորդ ընկերությանը), աշխատել ենք շահույթով: Խոսքը եղել է միայն մայիս ամսվա մասին, իսկ որ գործարանը հիմնականում աշխատել է վնասով, ես էլ, դուք էլ դրա պատճառները լավ գիտենք:
Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել:
Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին:
Մեր զրուցակիցն է սփյուռքահայ ներդրող, «Միթեփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, ով 30 տարուց ավելի է՝ արտագաղթել է Հայաստանից:
ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը:
«Մենք հարյուրապատիկ ավելի ենք տալիս, քան չակերտավոր այդ բարեգործները, որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք»,- ասաց Տ.Սարգսյանը:
«Ինչպես անցած տարի Արմավիրի մարզում օգնեցինք գյուղացիական տնտեսություններին վարկային միջոցների վերաձևակերպումներով, այս տարի գործիքը կօգտագործենք, որ օգնենք գյուղացիական տնտեսություններին աշնանացանն ու գարնանացանն իրականացնել: 2 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, ծավալները պարզ կինի և առարկայական օգնություն ցույց կտրվի»:
12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային իրադարձություն տեղի ունեցավ, որն այսօր բավականին հետաքրքիր է դիտվում։ Մանավանդ՝ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում
«Սահմանադրական դատարանն ամբողջ ծավալով բավարարել է մեր դիմումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ փաստելով, որ իրավական համակարգի հիերարխիայում ՍԴ որոշումները երրորդ տեղում են՝ Սահմանադրության և ՍԴ մասին օրենքից հետո:
«Կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են իրենց ձևով ներկայացնել կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկ անգամ ևս ներկայացնելով ՍԴ որոշման կետերը, որոնք հակասահմանադրական և անվավեր են ճանաչում պարտադիր կուտակայինի մի քանի դրույթները:
«Հստակ կարող եմ ասել միայն, որ պետք է լինեն բացարձակ օրենսդրական փոփոխություններ կապված կուտակային բաղադրիչի հետ: ՍԴ որոշումը սա էր»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
4 էջից բաղկացած որոշումից պարզ դարձավ, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Հայկական տուֆը շատով կարոդ է թանկանալ։ Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը չդիմանայով հարկային մարմինների ճնշմանը։
Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես ամփոփեց 2013 թվականի օտարերկրյա ներդրումների դինամիկան։ Մինչ այս հրապարակվել էր 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, որոնցից արդեն երևում էր, ներդրումների առումով գործերը, մեղմ ասած, լավ չեն։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայից Հայաստան ներմուծման ծավալները նվազել են շուրջ մեկ երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը Եվրամիության երկրների հետ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 229.4 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության թավալը նվազել է 5.7%-ով։ Արդյունքում ԵՄ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում նվազել է մինչև 28%։
Այսօր՝ ապրիլի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դոլար։ Միջին փոխարժեքը նախորդ նստաշրջանի համեմատ չի փոխվել և կազմել է ուղիղ 414 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413 դրամ, վաճառքինը՝ 416դրամ։