
Բորսայում դոլարը թանկացել է 84 լումայով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 2-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով կամ 0.84 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 250 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 471.5 դրամով, վաճառում 475.5 դրամով: