Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովը:
Արդեն ավանդույթ է դառնում ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից մարզերի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար ուսումնական և իրազեկման դասընթացների կազմակերպումը:
ՀՀ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ից սկսած:
Չգիտես, ինչու, մենք մոռացության ենք տվել մեր առաջին քրիստոնեական ազգ-պետության, թերևս, ամենակարևոր առաքելությունը` լուսավորչությունը, որը, կրկնում եմ, մենք կարող ենք վերգտնել միայն այլ լեզուների լիարժեք տիրապետելով:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այսօր կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ :
2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 587,307 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 38.2%-ով:
Բանկին չի թույլատրվում իր ընդհանուր կապիտալի 5%-ից ավելի գումարով վարկ, այլ փոխառություն, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրել իր հետ կապված անձին (բանկի հետ կապված բոլոր անձանց գծով թույլատրելի սահմանաչափը կազմում է 20%):
Կենսաթոշակային բարեփոխումները փոքր բիզնեսի վրա կարող են շատ բացասական ազդել. եթե մոդելն այնպես լինի, որ աշխատողը չվճարի, դա մնա գործատուի վրա, ապա վատ ազդեցություն կունենա, իսկ եթե աշխատողը գիտակցաբար ինքը վճարի և գործատուն չկրի այդ բեռը, իրական ազդեցություն չի լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 677,906 զբոսաշրջիկներ, կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 678,786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%:
Փաստորեն, պետությունը կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, պատրաստվում է քայլեր ձեռնարկել ապագա կադրերի համալրման ուղղությամբ, սակայն, մեծ հաշվով, մտահոգված չէ արդեն պատրաստի կադրերի` որակյալ մասնագետների ճակատագրով:
Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում:
Հայաստանում թե´ հասարակության, և թե´ տնտեսության մեջ բևեռացում կա: Ինչպես 168.am-ի հետզրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կապիտալն անընդհատ փոքր բիզնեսի ձեռքից խլվում, տեղափոխվում է դեպի խոշորի կողմը:
Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.1 մլն ԱՄՆ դոլար:
Արդեն կարելի է վստահորեն ասել, որ LL կառավարությունը չի կատարի իր առջև դրված պարտավորությունը՝ տնտեսության 6.2% աճը: Հիշեցնենք, որ երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճն ընդամենը 0.6% էր, իսկ տարվա առաջին եռամսյակում՝ 7.5%: 3 եռամսյակի տվյալներով միջինը ստացվում է 3.17% և ԱՎԾ-ին «շատ մեծ ջանքեր» անհրաժեշտ կլինեն, որ հրահանգված աճն ապահովվի:
Նոյեմբերի 25-29-ը ընկած ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,211,241 ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,134,974 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ, ինչը հիմնականում ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.3-22.0% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում:
Դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Եվրասիական առևտրարդյունաբերական պալատը, որի «կենտրոնակայանը», ըստ հայ֊-ռուսական պայմանավորվածության, լինելու է Հայաստանում՝ հայ ղեկավարով։
Նոր ընկերություն ստեղծելիս՝ մարդկանց ամենատարածված սխալներից մեկը լավ ընկերություն ստեղծելու գաղափարն է: Ըստ նրա՝ պետք է ոչ թե լավ ընկերություն ստեղծել, այլ լավ ապրանք: Արդյունքում՝ եթե ընկերության ապրանքը լավն է, ապա, բնականաբար, այդ ընկերությունը մարդկանց համար դառնում է լավը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից 28-ն աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, որտեղ հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է:
«Համաշխարհային բանկի զեկույցը մեզ չի տրամադրվել և չի քննարկվել մեզ հետ: Բայց մենք ուսումնասիրել ենք և կան որոշ մտքեր, դատողություններ, որոնց հետո համաձայն չենք: Դրանց մասին առաջիկայում գրավոր կտեղեկացնենք»,- այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Այս երկրում անելու բան չի մնացել, այս պետությունը հիմնված է տույժ ու տուգանքների վրա»,- նկատեց գործարարը:
«Բի Էյչ Էս» (BHS) հագուստի խանութ-սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով, իրենց նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով կտուգանվեն:
Կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավոր Միքայել Մելքումյանին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:
Իր նիստում կառավարությունն ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Ըստ ՀԲ զեկույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից։