«Դուդուկը մարդկության պատմության մեջ մեր ձեռագիրը թողնելու ևս մի առիթ է, որը հիանալիորեն նպաստում է տարբեր երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը մեր հայրենիքի ու մշակույթի կողմն ուղղելուն»։
«Ե՛վ բարեգործը, և՛ մեկենասը մարդիկ են, որոնք որոշում են կայացնում, որ իրենց գործունեության մի մասն ուղղվելու է ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալուն, այլև ցանկանում են իրենց շուրջ եղած աշխարհն ավելի լավը դարձնել: Դա այն պատճառով չէ, որ դա ճիշտ է, էմոցիոնալ է, այլ, որ ռազմավարական առումով կարևոր է աշխարհի հետագա կայունության համար»:
Հայ նշանավոր գրող Երվանդ Օտյանը 1898 թվականին գրված մի պատմվածք ունի: Կոչվում է «Լևոն թագավորի սուրը»: Պատմությունն այն մասին է, թե ինչպես մի քանի ընկերներ այցելում են Աթենքի Անկախության պատերազմի թանգարան՝ տեսնելու Կիլիկիո արքա Լևոն Զ Լուսինյանի սուրը:
Եղել են դեպքեր, երբ հակամարտության գոտի են ժամանել բժիշկներ եւ ցանկացել օգնել, սակայն նրանց մասնագիտական պատրաստվածությունը չի բավարարել։ Հայաստանում էլ էր այդպես։ Երբեմն նրանց պատճառով խնդիրներ են առաջանում։ Մեր կարծիքով՝ աղետի գոտի եկողները հատուկ մարդիկ են՝ հոգեպես հզոր։ Նրանք պետք է հասկանան եւ զգան այլ մարդկանց ցավը։
Անցյալը սիրում է անակնկալ հանդիպումներ մատուցել: Եվ պատմության էջերը թերթելիս ամենաանսպասելի առնչությունները հաճախ են պատահում: Դրանցից մեկի մասին էլ ուզում ենք այսօր պատմել, առավել ևս, որ խոսքն այս անգամ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կրտսեր դստեր՝ Ալեքսանդրիայի մասին է: Քչերին է հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իբրև կամավոր գթության քույր՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և տևական ժամանակ ապրել ու աշխատել է Հայաստանում:
«Մենք ստեղծեցինք դպրոցը նրա համար, որ Ռուսաստանում ստեղծվեր հնարավորություն՝ ստանալ բարձր մակարդակի բիզնես-կրթություն: Այդ պատճառով, եթե դու բիզնես ես վարում Ռուսաստանում, ապա պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ու կիրառես այդ գիտելիքները մեր բիզնես միջավայրում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում: Այս փաստը շատերի համար պիտի անակնկալ լինի: «Եթե եղել է, ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասվել»,- կհարցնեն նրանք: Ինչպե՞ս է պատահել, որ ամերիկյան գրականության մեծագույն դեմքերից մեկը, Պուլիտցելյան ու Նոբելյան մրցանակների դափնեկիրն այցելել է մեր երկիր, մինչդեռ դրա մասին նույնիսկ ամենահակիրճ հիշատակությունն անգամ չկա:
Օրերից մի օր Մարտիրոս Սարյանը համաձայնում է գլխավորել Երևանի գեղարվե ստաթատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովը։ Քանի որ նա հանձինս դիմորդների տեսնում էր նաև հայ գեղանկարչության ապագա նվիրյալներին, ավագների գործը շարունակողներն, նա չափազանց բծախնդիր է մոտենում քննությանը և ամենևին էլ չի շռայլում բարձր գնահատակակները։ Ի վերջո, ավելի քան երեսուն դիմորդներից միայն մեկին է նշանակում գերազանց գնահատական։
Աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է: Նա այստեղ`Երևանում, օրեր առաջ նշեց իր ծննդյան օրը, իսկ այսօր իր վաղեմի ընկերոջ, մեկ այլ լեգենդար հայի` կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանի հետ այցելեց Կոմիտասի անվան Պանթեոն:
Իմ նպատակը շատ պարզ է. ես ցանկանում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՞ւ է այն կառուցված այնպես, ինչպես կառուցված է, և ինչո՞ւ ենք մենք այստեղ:
Առավոտյան բացելով աչքերս` ես երազում եմ տեսնել ավելի կատարյալ աշխարհ, որում տիրում են բարեկամությունը և սերը: Բայց միայն դա բավարար չէ, որպեսզի իմ օրը լինի հիասքանչ և արժանի կեցության:
Ինգմար Բերգմանի ֆիլմերը դյուրամարս չեն յուրաքանչյուր կինոդիտողի համար, բայց բազում միջազգային մրցանակները և պարգևները ապացուցում են շվեդ մեծ սցենարիստի և ռեժիսորի ֆիլմերի գեղարվեստական արժեքը:
Ինձ մոտ երբեք չի ստացվում ապագայի պլաններ գծել: Իմ կյանքը գեղեցիկ քայլք է` մի անորոշությունից դեպի մյուսը:
Ինչպե՞ս կարող ես հաջողակ դառնալ… Քո ուժեղ և թույլ կողմերի գիտակցմամբ, հարկավոր է ճիշտ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները: Լինես հետևողական ու համբերատար, քանի որ հաջողակ լինելը մեծ ջանքեր, ցավ, տառապանք է պահանջում, քանզի դու երազանքներ ունես:
Եսենինը հետաքրքրվում էր մեր ազգային պոեզիայով: Հարևաններն ունեին «Հայկական պոեզիայի ծաղկաքաղը»՝ Բրյուսովի թարգմանությամբ, և Սերգեյը, մեզ մոտ լինելիս, հաճախ էր խնդրում բերել այդ գիրքը և կարդում էր այն: Նա հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Չարենցի նկատմամբ, և իմանալով, որ վերջինս լինելու է Բաթումիում, անհամբեր սպասում էր նրան ու հաճախ հարցնում. «Դե ինչ, դեռ չի՞ եկել ձեր Չարենցը»: Բայց Չարենցը Բաթումի եկավ Եսենինի Մոսկվա գնալուց հետո միայն:
Արհեստական ինտելեկտի կիրառումներն արդեն ապացուցել են իրենց օգտակարությունը: Բայց ես կարծում եմ, որ այս գաղափարի զարգացումները կարող են հանգեցնել մարդկության վերացմանը: Եթե մարդիկ կարողանան կիրառել արհեստական ինտելեկտը, ապա կսկսեն կտրուկ զարգացում ապրել:
2015 թվականի նոյեմբերի 30-ին, 88 տարեկան հասակում մահացավ ռեժիսոր Էլդար Ռյազանովը:
«Կիբերտեռորիզմի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար կպահանջվի երկրների ու պետությունների առավել սերտ համագործակցությունը: Սա է միակ ելքը, իսկ այդ համագործակցության սկիզբը պետք է դնել արդեն հենց հիմա»,- «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում ասում է Եվգենի Կասպերսկին:
Ժան Լյուկ Գոդար (Jean-Luc Godard), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ։
Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը, իսկ նրա կյանքը՝ 20-րդ դարի մեծագույն իրադարձությունը: Փոքրամարմին, նուրբ միանձնուհու ձեռքբերումներն իսկապես ապշեցնում են, իսկ նրա անձը բացառիկ է՝ ողջ մարդկության համար ունեցած իր նշանակությամբ:
Նրա տարեդարձը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է՝ իբրև Գանդի Ջայանատի ազգային տոն, իսկ աշխարհում Ոչ-բռնության միջազգային օր:
Նա ստիպված էր աշխատել 15 տարեկանից, որպեսզի օգնի հարազատներին: Հիմա 45-ամյա Չզոու Ցյուենֆեյը Չինաստանի ամենահարուստ կինն է: Նա ամեն ինչ սկսել է զրոյից, իսկ հիմա Lens Technology ընկերության ղեկավարն է և ունի մոտ 8 մլրդ դոլար կապիտալ:
«Մեր խնդիրն էլ հենց այն է, որ մենք դադարել ենք ինքներս մեզ համեմատել լավագույնների հետ: Միգուցե սխալվում եմ, բայց նույն իրավիճակն է նաեւ լրագրության դաշտում, որը հիմնականում տեղային հարցերով է սահմանափակվում»:
Խորհրդային կուսակցական ղեկավարները այդպես էլ չկարողացան Ալիխանյանին ներել այն, որ վերջինս, բավական լոյալ տրամադրված լինելով Կոմունիստական կուսակցության նկատմամբ, այնուամենայնիվ, իր խղճի հետ գործարք չկնքեց և բռնադատումներից փրկեց բազմաթիվ հրեաների:
Ես հիմար չեմ, խելոք էլ չեմ, բայց ես հաստատ միջակ չեմ: Ես բիզնեսով եմ զբաղվում՝ չիմանալով բիզնեսի կանոնները: Ես սիրել եմ՝ չնայած ստեղծված չեմ միայն սիրո համար: Բայց ես միշտ անկեղծ եմ եղել սիրո և բիզնեսի մեջ:
Հաշվել եմ՝ շաբաթվա ընթացքում ունենում եմ 70-75 աշխատանքային ժամ, որից 40-ը տրամադրում եմ մի նախագծի, 20-ը՝ մեկ այլ նախագծի, իսկ մնացածը՝ մյուս բոլոր նախագծերին: Ամեն դեպքում, եթե դու զբաղվում ես մի քանի նախագծերով, ապա ամեն ինչ լավ կարելի է անել միայն ուժեղ թիմ ունենալու դեպքում:
Մեծագույն պոստիմպրեսիոնիստ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի (Henri de Toulouse-Lautrec) նկարները մեզ պատկերացում են տալիս 19-րդ դարի վերջի մասին ու շատ բան պատմում նկարչի մասին:
Մենք այս մարդկանց համարում ենք հաջողակ, տաղանդավոր և ուղղակի բախտավոր:
Աշխարհահռչակ գործարար Ռոման Աբրամովիչը հաճախ է նշում, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, ունենալ ընդգծված մեխանիզմներ և ճիշտ կանոնակարգել կյանքը: Ձեզ ենք ներկայացնում այն 11 խորհուրդները, որ տալիս է Աբրամովիչը՝ ելնելով իր կյանքի փորձից:
Առաջին իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, որովհետև նրանց մոտ աաաա՜յ այստեղ (ցույց է տալիս ճակատը) ամեն ինչ վատ է: Դա Մովսեսն էր: