Բրիտանիայի թագուհու 9 տարօրինակ առավելություն
Elle.ru կայքը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի թագուհու 9 տարօրինակ առավելություն:
1. Վարել՝ առանց վարորդական իրավունքի: Թագուհին միակ անգլուհին է, ով կարող է չանհանգստանալ, որ վարորդական իրավունքը տանն է թողել: Ի դեպ, որպես վարորդ՝ Ելիզավետա 2-րդն իր վարպետությունը ցույց է տվել երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ վարել է շտապօգնության մեքենան:
2. Ճանապարհորդել՝ առանց անձնագրի: Քանի որ Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների անձնագրերը տրվում են թագուհու կողմից, ինքը՝ թագուհին, այդ փաստաթուղթն ունենալու պարտավորություն չունի` ի տարբերություն իր ընտանիքի մյուս անդամների:
3. Ծննդյան օրը նշել տարվա ընթացքում երկու անգամ: Այս սովորույթին դեռևս 20-րդ դարի սկզբին սկիզբ է դրել թագավոր Էդուարդ 7-րդը: Նա ծնվել էր ուշ աշնանը և չէր ցանկանում վատ եղանակին տոնական միջոցառումներ անցկացնել: Այդ պատճառով որոշում է կայացվել նոր ազգային տոն մտցնելու մասին` Անգլիայի միապետի ծննդյան օրը: Տոնական միջոցառումներն անցկացվում են հունիսի երկրորդ կեսին: Ելիզավետա Երկրորդը ծնվել է ապրիլի 21-ին: Այդ օրը թագավորական ընտանիքը կազմակերպում է ոչ պաշտոնական համեստ ընդունելություն ընկերների շրջանում:
4. Ունի իր անձնական բանկոմատը: Թագուհու համար նախատեսված բանկոմատը գտնվում է Բուքինգհեմյան պալատի նկուղային հարկերից մեկում և սպասարկվում է Բրիտանիայի ամենահարգված բանկերից մեկի կողմից:
5. Անձնական կետերն ունենալ: Ելիզավետա 2-րդը հանդիսանում է Թեմզայի բոլոր կարապների, դելֆինների, կետերի և Բրիտանիայի ջրերի կետերի սեփականատերը:
6. Հարկեր չվճարել: Չնայած պաշտոնապես թագուհին պարտավոր չէ հարկեր վճարել` 1992թ. սկսած Ելիզավետա 2-րդն իր կամքով դադարեց հարկեր վճարել:
7. Թագուհին չի կարող ձերբակալվել: Ինչպես ողջ թագավորական ընտանիքը, այնպես էլ թագուհին չի կարող ձերբակալվել իրավապահ մարմինների կողմից: Միապետական ընտանիքի բոլոր անդամների անձնական տվյալները գաղտնագրված են:
8. Ունի անձնական պոետ: Այս պահին պաշտոնը զբաղեցնում է Կերոլ Էնն Դաֆին: Թագուհուն նվիրված նրա բոլոր ստեղծագործությունները համազգային նշանակություն ունեն:
9. Լինել եկեղեցու ղեկավարը: Մեծ Բրիտանիայի թագուհին հանդիսանում է նաև անգլիական եկեղեցու ղեկավարը: Դա նշանակում է, որ թագուհին ինքը կրոնը փոխելու իրավունք չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը