Բաժիններ՝

Մայր Թերեզայի իմաստուն մտքերը

Երջանկության մասին

Ոչ մի բանալի չկա երջանկության համար. դուռը միշտ բաց է:

Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավը ու ավելի երջանիկ դարձած:

Աշխարհի և բարեգործության մասին

Կարդացեք նաև

Ավելի լավ կոսմետոլոգ չկա, քան հոգու խաղաղությունն է:

Բարի գործերը կարճ են, դրանք արտասանվում են թեթև և արագ, բայց դրանց արձագանքը հավերժ է:

Եթե դու բարի ես, մարդիկ կմեղադրեն, թե բարության դիմակի տակ հետամուտ ես եղել անձնական շահին: Միևնույն է՝ բարի մնա:

Իմ ընկեր, վերջիվերջո, ինչ որ դու անում ես, միևնույն է՝ պետք չէ մարդկանց: Դա պետք է քեզ և Աստծուն:

Աշխարհին տուր լավագույնը նրանից, ինչ ունես, և աշխարհն էլի կպահանջի: Միևնույն է՝ տուր լավագույնը:

Սիրո մասին

Մարդկանց հանդեպ ձեր սերը ցույց տվեք հնարավոր բոլոր վայրերում, և առաջին հերթին՝ ձեր տանը: Սեր տվեք ձեր երեխաներին, ձեր կնոջը կամ ամուսնուն, ձեր հարևաններին: Թող մարդիկ բարություն տեսնեն ձեր դեմքի վրա, ձեր աչքերում և ձեր ընկերական ողջույնի մեջ:

Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միակ դեղամիջոցը միայնության, հիասթափության և անհուսության դեմ սերն է: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք սովից մահանում են, բայց ավելի շատ են նրանք, որոնք մահանում են սիրո պակասից:

Մինչև ամեն ինչից հրաժարվելը՝ հանուն մեծ սիրո, մտածիր՝ ի՞նչ կմնա քեզ, եթե այդ սերը հրաժարվի քեզանից:

Կյանքի մասին

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի դրանք հաղթահարելով՝ ամրանանք, այլ ոչ թե հիասթափվենք:

Կարևոր չէ, թե ով ինչ է ասում ձեր մասին. ամեն ինչ ժպիտով ընդունեք և շարունակեք անել ձեր գործը:

Եթե սկսեք մեղադրել մարդկանց, ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար:

Կյանքը շանս է. օգտագործիր այն:

Կյանքը չափազանց գեղեցիկ է, մի կործանիր այն:

Կյանքը մարտահրավեր է, ընդունիր այն:

Ամենամեծ աղքատությունը սրտի աղքատությունն է:

Եթե հաջողության ես հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է՝ հասիր հաջողության:

Եթե դու անկեղծ ու ազնիվ ես, ապա մարդիկ կխաբեն քեզ: Միևնույն է՝ անկեղծ ու ազնիվ եղիր:

Այն, ինչ կառուցում ես տարիներով, ինչ-որ մեկը կքանդի մեկ գիշերում: Միևնույն է՝ կառուցիր:

Եթե դու հանգիստ ու երջանիկ ես, ապա քեզ կնախանձեն: Միևնույն է՝ երջանիկ մնա:

Հիշիր՝ խաղաղությունը սկսվում է ժպիտից:

Աստված սիրում է ուրախ սրտերն ու հոգիները, որոնք միշտ ժպտում են:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս