Լիբանանի 11-րդ նախագահ Էմիլ Լահուդը, որը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է գրեթե 10 տարի (1998-2007թթ.), ծնվել է 1936թ. լիբանանցի գեներալ, Մարոնիտ կաթոլիկ ընտանիքից Ջամիլ Լահուդի և հայուհի Ադրինե Կարաբաջակյանի ընտանիքում, ում ծնողները՝ Հովհաննեսն ու Ռեբեկան, ցեղասպանության տարիներին Թուրքիայիվ փախել են Սիրիա, ապա Լիբանան:
Կիպրոսի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Մարիոս (Μάριος Καρογιάν, Մարիոս Կարոյեան) ծնվել է 1961թ. Նիկոսիայում: Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության ապագա ղեկավարի ծնողների նախնիները՝ Կարապետ և Օրթանս Կարոյանները եղել են ծնուդնով Էրզրումից և Ադանայից, Կիպրոսում հայտնվել են՝ փրկվելով ցեղասպանությունից:
Բուռն ու հագեցած պատանեկությունը երիտասարդ տղային կանգնեցրեց անձնական դրամայի առաջ։ Երբ նա 30-ն անց էր, նրա մոտ հայտնաբերվեց աջ ձեռքի քաղցկեղ։ Այն ժամանակների համար անբուժելի հիվանդությունը նա համարեց իր գործած բազմաթիվ մեղքերի համար պատիժ։
Կառլոս Մենեմը, որը Արգենտինայի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1989-1999թթ., ծնվել է 1930 թվականին` որոշ տվյալների համաձայն՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք Արգենտինա էին ժամանել Սիրիայից Հայոց ցեղասպանության տարիներին:
Անտոն Սևրյուգինը (Սևրյուգյան) Ղաջարիների դինաստիայի (Ղազարական դինաստիա) պարսից Նասրեդդին շահի պալատական լուսանկարիչն է եղել, ծնվել է 1830թ. հայ-վրացական ընտանիքում:
ԱՄՆ-ի ամենահայտնի կոմունիստներից մեկը՝ Բոբ Ավակյանը, ծնվել է 1943թ. Վաշինգտոնում՝ հայի ընտանիքում, որը տղայի ծնվելուց հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի հյուսիում գտնվող Բերկլի քաղաք:
Մարտինի ծնողները այն ժամանակ ապրել են ԽՍՀՄ մայրաքաղաքում: Ապագա պատգամավորի հայրը եղել է լրագրող: Չնայած այն բանին, որ տղան ծնվել է Մոսկվայում, ողջ կյանքն ապրել է Բեռլինում, որտեղ ստացել է կրթություն (տնտեսական գիտությունների թեկնածու):
Recode-ը տեղեկացնում է, որ հայազգի Ալեքսիս Օհանյանի հիմնադրած սոցիալական ցանցը՝ Reddit-ը, ստացել է $200 միլիոն ներդրում: Սա ընկերության պատմության ամենամեծ ներդրումն է: Ըստ աղբյուրի՝ այժմ սոցցանցը գնահատվում է $1.8 միլիարդ: Այս մասին աղբյուրին է տեղեկացրել ընկերության համահիմնադիր Սթիվ Հոֆմանը:
Պետք է խրախուսել երեխաների հետաքրքրասիրությունը, երեխաների տված հարցերը լսել համբերությամբ և անպայման ճիշտ պատասխաններ տալ:
15 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից:
Մեծագույն հոգեվերլուծաբաններ Զիգմունդ Ֆրեյդի և Կարլ Յունգի անունները բոլորին են հայտնի, իսկ ահա նրանց տաղանդավոր աշակերտուհուն` ծնունդով Դոնի Ռոստովից Սաբինա Շպիլրեյնին, Արևմուտքում ավելի շատ են հիշում, քան իր հայրենիքում: Սաբինան Յունգի 1-ին հիվանդն էր, ում նա բուժեց Ֆրեյդի մեթոդով, և 1-ին կինը, ով նրա համար ավելին էր, քան պարզապես հիվանդ: Հետագայում առողջանալով` Սաբինան կրթություն ստացավ և ինքը դարձավ հոգեվերլուծաբան:
Հերբերտ Բաղդասարյանին բնութագրելու համար բավական է նրան անվանել ժուռնալիստիկայի նվիրյալ։ Այո, նա հենց այդպիսին էր։ Ընդամենը երկու հատիկ բառ և մարդու կերպարը պարզ է։ Հերբերտի պարագայում համարձակորեն կարելի է ասել, որ նա դատապարտված էր ժուռնալիստ դառնալ, ընտրելով ֆոտոժուռնալիստիկայի բնագավառը։
Նորայր Նուրիկյանի հետ հանդիպել եմ Երևանում, 1985 թվականի մարտին, երբ նա Հայաստան էր եկել այն օրերին չափազանց մեծ հեղինակություն վայելող «Բարեկամության գավաթի» մրցումներին, որն անգամ համարում էին «աշխարհի փոքր առաջնություն»։ Այսօր, երբ լրանում է անվանի մարզիկի ծննդյան 75 տարին, ուզում եմ մարզասեր ընթերցողի դատին ներկայացնել այն հեռավոր 85-ին կայացած իմ հարցազրույցը անվանի մարզիկի հետ։ Ահա այն.
Նրան անվանում են աշխարհի ամենագեղեցիկ թագուհին, ոճի խորհրդանիշ, նմանակում են նրա հագուկապը, սանրվածքը: Արդեն 15 տարուց ավելի Հորդանանի թագուհի Ռանիյա Ալ-Աբդալլան ողջ աշխարհին ստիպում է խոսել իր մասին: Հիացական արձագանքների են արժանանում ոչ միայն նրա կատարյալ ճաշակը և աչքի ընկնող վառ արտաքինը, այլև բարեգործության ոլորտում նրա ակտիվ գործունեությունն ու մահմեդական կանանց իրավունքների պաշտպանության գործում գործադրած ջանքերը:
Գեներալներն անմիջապես Մանուկին ներս տարան, պառկեցրին բազմոցին և դեմքին ջուր ցանելով արթնացրին նրան։ Մանուկը ցանկացավ ջուր խմել և ասաց, որ իրենից արյուն վերցնեն, բայց այդ ժամանակ այնտեղ չէր ոչ իր, և ոչ էլ իշխանի բժիշկը, իսկ մինչև քաղաքից բժիշկ կժամաներ, երեկոյան ժամը ութին նա մահացավ իշխանների ներկայությամբ: Այսպես ավարտվեց Մանուկ Բեյի կյանքը», ասվում է հայ արքեպիսկոպոս Գրիգոր Զաքարյանի նամակում։
Ոչինչ, Ռաֆո ջան, Հելսինկիից մենք էլի միասին ենք գալու, բայց առաջին՝ չեմպիոնների վագոնով։
Ես իմ սեփական էթիկական նորմերն ունեմ և դրանց ես հետևում եմ բավականին եսասիրաբար: Եթե ես դրանք անտեսեմ, չեմ ունենա տրամադրություն, էներգիա, առողջություն, և չեմ կարող այլևս ապրել ու առաջ նայել: Սա բացարձակ պրագմատիկ մոտեցում է:
Քվենտին Տարանտինոն ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան է։
Մասնագետները մեծ խնդիր ունեն. նրանք չափազանց շատ գիտեն, և առաջանում է մի շատ տպավորիչ գայթակղություն՝ բեմի վրա կանգնած այդ 18, իսկ երբեմն էլ՝ ավելի քիչ րոպեների մեջ խցկել այն ամենը, ինչ գիտեն: Անդերսոնը խորհուրդ է տալիս հակառակն անել. «Լավ բացատրեք ընդամենը մի թեմա, բայց այն լրացրեք ենթատեքստերով»:
Հայտնի գրող և նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի խորհուրդը կօգնի Ձեզ մաքրել աշխատանքային փոշին և ճիշտ ժամանակին կանգ առնել:
Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը համարվում է այս աշխարհի ամենախենթ գիտնականներից մեկը, ով սիրում է իր առաջ աներևակայելի նպատակներ դնել և իրագործել դրանք: Իլոն Մասկի կենսագրությունը շատ հարուստ է: Նա անընդհատ նոր բան է փնտրում և զարգացնում է իր հնարավորությունները տարբեր ոլորտներում:
Twitter սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ, հայազգի Րաֆֆի Գրիգորյանը նշանակվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն: Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է նաև իր թվիթերյան էջում:
Փոփոխությունները տեղերում են սկսվում։ Նույնիսկ գլոբալ փոփոխությունները փոքր բաներից են սկսվում՝ մեզ նման մարդկանցից։ Մեր սերնդի համար ավելի մեծ բանում միավորվելու պայքարը հանգեցնում է ընկերակցություններ և այնպիսի աշխարհ ստեղծելու կարողությանը, որում յուրաքանչյուր մարդ ունի սեփական նպատակի զգացողությունը։
«Միշտ կա հավանականություն, որ Երկրին կբախվի աստերոիդ: Այդ ժամանակ ձեզ չի փրկի անգամ Բրյուս Ուիլիսը: Մենք պետք է հաշվի առնենք ամեն բան և ունենանք հավելյալ ծրագիր: Եթե մեր տեսակն ուզում է գոյատևել, մենք պետք է տարածվենք Տիեզերքում և բացահայտենք նոր աշխարհներ»:
Էդուարդ Մարգարովը 75 տարեկան է։ Տարեց ֆուտբոլասերները, ովքեր նրան խաղադաշտում տեսնելու բախտ են ունեցել, անշուշտ, հիշում են նրա վարպետ խաղը, նրա խփած գոլերը, ինչի համար նրան իրավամբ անվանում էին կաշվե գնդակի գրոսմայստեր։ Հիշում են ամենայն հարգանքով ու երախտագիտությամբ…
Ռոման Պոլանսկի. հետպատերազմյան տարիների խոշորագույն ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ:
Հիչքոքն ունեցել է հաջողված կարիերա բրիտանական կինեմատոգրաֆիայում և ճանաչվել է Անգլիայի լավագույն ռեժիսոր:
Շատերիս թվում է, թե երկրների ղեկավարներն ապրում են հատուկ աշխարհում, որն առհասարակ նման չէ նրան, ինչ շրջապատում է սովորական մարդկանց։ Երկրների ղեկավարները ևս ունեն իրենց հետաքրքրությունները, որոնց հատկացնում են իրենց ազատ ժամանակը։
Մենք սովոր ենք կարծել, որ հայտնիները սնվում են միայն թանկարժեք ռեստորաններում, բացառիկ մեքենաներ վարում, կրում միայն բրենդային հագուստ։ 14 համաշխարհային աստղ, ովքեր սովոր են համեստ կյանք վարել՝ չնայած բավական մեծ հոնորարներ են ստանում։
1946թ. հունիսի 2-ին ռազմագերիների N115 ճամբար է բերվում կապուտաչյա ավստրալացի, որն արդեն 2 տարի շրջում էր ճամբարներով։ Կոնրադ Լորենցը (Konrad Lorenz) գերի էր ընկել՝ 206-րդ սանիտարական հետևակային դիվիզիայում ընդամենը մի քանի ամիս կռվելուց հետո։