Իսկական ազատությունը սկսվում է հուսահատության հակառակ կողմում. Ժան-Պոլ Սարտրի փիլիսոփայությունը
Ժան-Պոլ Սարտր (1905-1980), ֆրանսացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր և քննադատ: Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր (1964, մրցանակից հրաժարվել է):
Ժան-Պոլ Սարտրի ամբողջ փիլիսոփայության համար կենտրոնական հասկացություններից մեկը հանդիսանում է ազատության հասկացությունը: Սարտրի համար ազատությունը ինչ-որ բացարձակ բան է՝ տրված մեկ անգամ և ընդմիշտ («Մարը դատապարտված է լինլ ազատ»): Այն նախորդում է մարդու էությանը:
Ժան-Պոլ Սարտրի ամենահայտնի արտահայտությունները:
1. Յուրաքանչյուր մարդկային կյանքի պատմությունը պարտության պատմություն է:
2. Աշխարհը հիասքանչ գլուխ կհաներ առանց գրականության, ավելի լավ այն գլուխ կհաներ առանց մարդու:
3. Ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր հուսահատությունը, որը ստվերի պես հետևում է մեր ինքնավստահությանը, մեր հանգիստ ներկային:
4. Իմ հիշողությունները կարծես ոսկե դրամներ լինեն դրամապանակի մեջ՝ նվիրված սատանայի կողմից. բացում ես այն, իսկ այնտեղ չոր տերևներ են:
5. Մենք արժեքներ ենք հնարում: Apriori կյանքը իմաստ չունի: Դա մենք ենք իմաստ ստեղծում:
6. Մենք չենք կարող մեր կյանքից ոչ մի էջ պոկել, չնայած հեշտությամբ կարող ենք հենց ամբողջ գիրքը գցել կրակի մեջ:
7. Իսկական ազատությունը սկսվում է հուսահատության հակառակ կողմում:
8. Բայց երբ մենք ասում ենք, որ մարդը պատասխանատու է, ապա դա չի նշանակում, որ նա պատասխանատու է միայն իր անհատականության համար: Նա պատասխան է տալիս բոլոր մարդկանց համար:
9. Բանջարանոցապանը կարող է որոշել, թե ինչն է լավ գազարի համար: Բայց ոչ ոք չի կարող որոշել ուրիշի փոխարեն, թե ինչն է բարիք:
10. Մարդու տարբերությունը կենդանուց կայանում է նրանում, որ մարդը կարող է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ:
11. «Ես կարող եմ» հարցադրումը հանգեցնում է դրական արդյունքի, «Ես չեմ կարող» հարցադրումը չի հանգեցնում ոչ մի արդյունքի:
12. Էկզիստենցիալիզմի տակ մենք հասկանում ենք այնպիսի ուսմունք, որը հնարավոր է դարձնում մարդկային կյանքը և որը բացի այդ հաստատում է, որ յուրաքանչյուր ճշմարտություն և յուրաքանչյուր գործողություն ենթադրում են որոշակի միջավայր և մարդկային սուբյեկտիվություն:
13. Յուրաքանչյուր ներկա ունի իր ապագան, որը լուսավորում է նրան և որն անհետանում է նրա հետ միասին՝ դառնալով անցած ապագա:
14. Մարդու հոգում կա Աստծո չափի անցք և յուրաքանչյուրը լրացնում է այն ինչպես կարող է:
15. Մարդը առաջին հերթին նախագիծ է, որն ապրում է սուբյեկտիվորեն, այլ ոչ թե մամուռ, բորբոս կամ ծաղկակաղամբ:
16. Մարդը գոյություն է ունենում միայն այնքանով, որքանով որ իրագործում է իրեն: Նա իրենից ներկայացնում է, հետևաբար, ոչ այլ ինչ, քան իր արարքների ամբողջությունը, ոչ այլ ինչ, քան սեփական կյանքը:
17. Էկզիստենցիալիզմը հումանիզմ է:
18. Ես միշտ կարող եմ ընտրել, բայց ես պետք է իմանամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ես ոչինչ չեմ ընտրում, ես այդպիսով, այնուամենայնիվ, ընտրում եմ:
19. Ես իմ անցյալն եմ, և եթե ես չկամ, իմ անցյալը ինձանից ավելի երկար գոյություն չի ունենա: Այն այլևս կապ չի ունենա ներկայի հետ: Դա որոշակիորեն չի նշանակում, որ այն գոյություն չի ունենա: Այլ նշանակում է միայն անյ, որ նրա գոյությունը չի բացվի: Ես միակն եմ, ում մեջ իմ անցյալը գոյություն ունի այս աշխարհում:
20. Ես ինքս իմ ազատությունն եմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը