Բաժիններ՝

ԱՄՀ-ի պատվիրակությունը Կիևում բանակցություններ է սկսել Ուկրաինայի ֆինանսավորման նոր ծրագրի շուրջ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով Կիևում բանակցություններ է սկսել ֆինանսավորման նոր ծրագրի համաձայնեցման շուրջ:

Այդ մասին հայտարարել է երկրում ԱՄՀ-ի մշտական ​​ներկայացուցիչ Պրիշիլա Տոֆանոն։Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն պաշտոնապես դիմել էր ԱՄՀ-ին՝ առաջիկա տարիների համար  ֆինանսավորման նոր ծրագրի խնդրանքով։ Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ դրա ծավալը կարող է կազմել 8-8,5 միլիարդ դոլար։ 

Ներկայիս քառամյա ծրագիրը՝ 15,6 միլիարդ դոլարի չափով, հաստատվել է 2023 թվականի մարտին և կգործի մինչև 2027 թվականը։ Ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է կատարի որոշակի պարտավորություններ։ Արժույթի միջազգային հիմնադրամից միջոցները ստացվում են առանձին տրանշներով՝ այդ պայմանների կատարման վերստուգումից հետո: 

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները գնահատում են Կիևի կողմից Տնտեսական և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ հուշագրի պայմանների կատարումը, մասնավորապես՝ բյուջեի կատարումը, միջազգային պահուստների վիճակը և բարեփոխումների իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս