Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ կանայք

Forbes.ru-ն կազմել է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը։

1. Լիլիան Բետանկուր։ L’Oreal ընկերության հիմնադրի դուստրը և նրա ժառանգը ունի 36.1 մլրդ դոլար։ 93-ամյա կինը 1957թ. իրավաբանորեն հանդիսանում է L’Oreal-ի օրինական ժառանգորդը։ Տարիներ առաջ այն հիմնել էր Լիլիան Բետանկուրի հայրը։ Սակայն դատական երկար քաշքշուկների արդյունքում նա ճանաչվեց Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող և թուլամտության ախտանշաններ ունեցող։ Թոռնուհին ճանաչվել է նրա խնամակալը, իսկ կարողությունը ղեկավարում է դուստրը։

1

2. Մարիա Ֆրանկա Ֆիսոլո։ 98-ամյա այս կնոջ ունեցվածքը գնահատվում է 22.1 մլրդ դոլար։ Ընկերությունը նա ժառանգել է ամուսնու՝ Մեշել Ֆերրերոյի մահվանից հետո, ով Ferrero ընկերության հիմնադիրն էր։ Այժմ նա ապրում է Մոնակոյում և չի զբաղվում բիզնեսի կառավարմամբ։ Այդ հարցերով զբաղվում է նրանց որդին՝ Ջովաննին։ Մինչև 2011թ. նրան օգնում էր եղբայրը, ով, սակայն, մահացավ դժբախտ պատահարի արդյունքում։

2

3. Շարլեն դե Կարվալո-Հեյնեկեն։ 62-ամյա կնոջ ունեցվածքը կազմում է 12.3 մլրդ դոլար։ Հիմնականում եկամուտ Heineken ընկերությունից է ստանում։ Գարեջուր արտադրող գիգանտի բաժնետոմսերի 25 տոկոսն Շարլենին անցան ամուսնու մահից հետո։ Նա ապրում է Լոնդոնում, հետաքրքրվում է լուսանկարչությամբ, երաժշտությամբ և ճարտարապետությամբ, սպորտով։

3

4. Այրիս Ֆոնտբոնա։ 73-ամյա այս կնոջ ունեցվածքը գնահատվում է 10.1 մլրդ դոլար։ Ունեցվածքի աղբյուրը Quinenco ընկերությունն է։ Այրիսը միլիարդատեր Անդրոնիկո Լուկսիսի այրին է։ Ընտանիքն աշխարհում մեղրի պատրաստման ամենամեծ ընկերության սեփականատերն է, բանկի բաժնետեր, Խորվաթիայում գտնվող երկու առողջարանի սեփականատեր։

4

5. Ջինա Ռեյնհարդ։ 62-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 8.8 մլրդ դոլար։ Հորից ժառանգելով Hancock Prospecting կազմակերպությունը՝ Ջինան այն նոր մակարդակի բարձրացրեց։ Այժմ նա ապրում է Ավստրալիայում։

5

6. Իզաբել դուշ Սանտուշ։ Անգոլայի նախագահի դուստրը, ով Բաքվում է ծնվել, բաժնեմասեր ունի ընկերություններում, որոնք զբաղվում են ցեմենտով, հեռուստահաղորդակցությամբ, նավթով, ալմաստով, բանկերով։ Ընդ որում, այդ ընկերությունները գտնվում են ոչ միայն Աֆրիկայում, այլևս Պորտուգալիայում։ Ունեցվածքը գնահատվում է 3 մլրդ դոլար։

6

7. Տատյանա Կազիրագի։ 32-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 2.4 մլրդ դոլար։ 2013թ. ամուսնակցել է Մոնակոյի արքայազնի՝ Անդրեա Կազիրագիի հետ։

7

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս