
Բիլ Գեյթսի կարողությունը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների զուտ արժեքը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի նշագծին, ինչը համապատասխանում Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 0,5 տոկոսին, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի կարողությունը 90 մլրդ դոլարի է հասել անցած ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, մասնավորապես, Canada National Railway Company-ի եւ Ecolab Inc.-ի գնանշումների աճի շնորհիվ, որոնց բաժնետերն է միլիարդատերը:
Այսպիսով, Գեյթսն այժմ մոտավորապես 13,5 մլրդ դոլարով ավելի հարուստ է իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայից, որը երկրորդ տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները:
Microsoft-ի հիմնադիրը, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը հերթական անգամ գլխավորել է 2016 թվականի մարտի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: