Բաժիններ՝

Շատերն են բողոքում իրենց արտաքինից, բայց ոչ ոք խելքից չի բողոքում. Ֆաինա Ռանևսկայա

Ֆաինա Ռանևսկայան սովետական ժամանակաշրջանի թատրոնի և կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է։ Նրա բազմաթիվ մտքեր աֆորիզմներ են դարձել, որոնք ակտուալ են նաև այսօր։

1. Ինչպիսի աշխարհ է մեզ շրջապատում։ Որքան անուղեղ մարդիկ կան շրջապատում… բայց նրանց հետ ուրախ է։

2. Լինում են մարդիկ, որոնց ցանկանում ես հարցնել՝ ձեզ դժվա՞ր է ապրել առաց ուղեղի։

3. Այն, ինչից մենք կյանքում հաճույք ենք ստանում, կամ մեզ վնաս է տալիս, կամ մենք հակաբարոյական արարքներ ենք գործում, կամ ճարպակալման է հանգեցնում։

4. Երկրորդ կես ունեն ուղեղը, հետույքը և հաբերը, իսկ ես ի սկզբանե ամբողջական եմ։

5. Կանայք, իհարկե, ավելի խելացի են։ Դուք երբևէ լսե՞լ եք կնոջ մասին, ով գլուխը կորցրել է միայն նրանից, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի։

6. Ավելի լավ է վատ մարդ լինել, ով հայհոյում է, քան լուռ, դաստիարակված տականք։

7. Կարող եք իմ մասին ասել այն ամենը, ինչ ձեր սիրտը կցանկանա։ Դուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք կատվի, ում հուզում են մկների խոսակցություններն իր մասին։

8. Կան մարդիկ, ում մեջ Աստծո մի մաս է ապրում, կան այնպիսիք, ում մեջ Սատանա է ապրում, և կան այնպիսիք, ում մեջ ապրում են միայն որդեր։

9. Կյանքը չափազանց կարճ է՝ այն դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա ծախսելու համար։

10. Մարդիկ իրենք են խնդիրներ ստեղծում իրենց համար. ոչ ոք նրանց չի ստիպում ընտրել ձանձրալի մասնագիտություններ, ամուսնանալ սխալ մարդկանց հետ կամ անհարմար կոշիկներ գնել։

2320445767

11. Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին։ Այդ պատճառով մինչև ընտանիք կազմելը պետք է մտածել, թե ինչն է ձեզ համար կարևոր՝ ընտանի՞քը, թե՞ ամեն ինչը։

12. Տղամարդկանց ողբերգությունը՝ կանանց մի մասը չի համապատասխանում հոգուն, մյուս մասը՝ ատամներին, մյուս մասը՝ դրամապանակին։

13. Պետք է այնպես ապրել, որ քեզ հիշեն նաև սրիկաները։

14. Եթե որևէ մեկը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ տուր, նա քեզ վատություն կանի, դու նրան կոնֆետ տուր։ Այդպես՝ այնքան ժամանակ, քանի դեռ այդ տականքի մոտ չի զարգացել շաքարային դիաբետ։

15. Միֆն այն մասին, թե կանանց միայն գումար է անհրաժեշտ, հորինել են այն տղամարդիկ, ովքեր գումար չունեն։

16. Անուշիկս, եթե ցանկանում եք նիհարել, կերեք մերկ կանգնած հայելու առաջ։

17. Առողջությունն այն է, երբ ամեն օր տարբեր հատվածներում եք ցավեր ունենում։

18. Կարևորն իսկական կյանքով ապրելն է, և ոչ թե՝ հիշողությունների անկյուններում թափառելը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս