Հռոմում ցուցադրվում է 15-րդ դարի հազվագյուտ նկարազարդ Աստվածաշունչ
Վատիկանի Սուրբ տարվա կապակցությամբ Հռոմում ցուցադրվել է Վերածննդի շրջանի գլուխգործոց համարվող 15-րդ դարի հազվագյուտ նկարազարդ Աստվածաշունչ․ գրում է Euronews-ը։
Երկհատորանոց ձեռագիրը, որը հայտնի է իր ոսկե և լազուրիտե մանրանկարներով, սովորաբար պահվում է Մոդենայի գրադարանում և հազվադեպ է ցուցադրվում հանրությանը։
Նշվում է, որ Վատիկանի Սուրբ տարվա կապակցությամբ (կաթոլիկ եկեղեցում հոգևոր վերածննդի տարի, որը նշվում է յուրաքանչյուր 25 տարին մեկ) Աստվածաշունչը Մոդենայից տեղափոխվել է Հռոմ՝ անվտանգության խիստ միջոցառումների ներքո:
Ձեռագիրը պահվում է խոնավությունը կարգավորող պատյանում, իսկ այցելուներն այն կարող են տեսնել սենսորային էկրաններին։
Ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 16-ը։

