Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտից, Ալիսոն Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը:

Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով. Հուշապատի մոտ նանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոնստադնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հուշաքարերի մոտ։

Հենրի Մորգենթաուն եւ Կլարա Բարտոնը զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930