«Լաս Վեգասի մեգառեզորթի հայրը» կառուցեց ու բացեց հյուրանոց-խաղատներ, որոնք համարվում են աշխարհում խոշորագույնը: Դրանք բոլորն էլ գտվում են Լաս Վեգասում: Դրանք են International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (ներկայում՝ Bally’s Las Vegas)՝ 1973-ին ու ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին:
«Ես դպրոց չեմ գնացել, բայց ես վաղ տարիքին բիզնեսներ եմ գնել ու վաճառել»,-խոստովանել էր Քըրքորյանը 2011թ. Bloomberg News-ին տված հարցազրույցում: Bloomberg Billionaires Index-ի տվյալով՝ հայ գործարարի կարողությունը գնահատվում է 3.6 մլրդ դոլար:
Նրան անվանում էին մարդ, ով կերտել է այսօրվա Լաս Վեգասն իր խաղատների շարքերով, խաղային հաստատություններով ու շքեղ հյուրանոցներով: Իր առաջին հյուրանոց-խաղատունը Լաս Վեգասում Քըրքորյանը բացել էր 1960 թվականին:
98-ամյա Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
Ես միշտ հիացել եմ սև խոռոչներով, գալակտիկաներով և ընդարձակվող Տիեզերքով: Սակայն, ի սկզբանե ուսումնասիրել եմ ֆիզիկա և մտել եմ աստղագիտության ոլորտ աստղագիտական սարքավորման միջոցով: Մասնիկների ֆիզիկայից անցել եմ աստղագիտությանը, քանի որ այն ժամանակ աստղագիտական հետազոտությունները կազմակերպվում էին փոքր խմբերով, որտեղ երիտասարդ գիտնականները կարող էին ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մասնիկային ֆիզիկոսների հսկայական կոնսորցիումը:
Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:
Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող: Ամբողջ աշխարհում նա առավել հայտնի է՝ որպես Բխագվան Շրի Ռաջնիշ: Նա տպագրել է ավելի քան 600 գիրք` 30 լեզուներով:
Մաթեմատիկայի միջոցով չի կարելի գումար աշխատել, բայց կարելի է այնպես կարգավորել ուղեղի աշխատանքը, որ սկսես այն աշխատել: Գումար աշխատել կարող են միայն նրանք, ովքեր կարողանում են դրանք հաշվել: Փողերի իրական հաշվարկ, որպես այդպիսին, գոյություն չունի, դրանց քանակությունը գրեթե երբեք չի համապատասխանում Ձեր որակին: Սրա պատճառով են բոլոր կոնֆլիկտները:
Forbes ամսագիրն անդրադարձել է Ռուսաստանի խոշոր գործարարների, մեծահարուստների զավակներին. որտե՞ղ են նրանք աշխատում, որքանո՞վ են շարունակում իրենց ծնողների գործը, ինչպիսի՞ կրթություն են նրանք ստացել:
Ես միանգամայն նորմալ եմ: Աննորմալ են նրանք, ովքեր չեն հասկանում իմ արվեստը, ովքեր չեն սիրում Վելասկեսին, և նրանք, ում չի հետաքրքրում, թե ժամը քանիսն է ցույց տալիս իմ ժամացույցը: Չէ՞ որ այն ճիշտ ժամն է ցույց տալիս:
Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը: Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է: Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին:
«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։
Ստեղծագործելու եւ առօրյա կյանքի միջեւ նա տեսողական խորհրդանիշներ էր գտնում, որոնք ոչ այն է՝ կյանքից էին վերցված, ոչ այն է՝ գեղարվեստական երեւակայությունից: Նա ապրում էր ժամանակի մեջ, որը մերթ ընդլայնվում էր` հեռանալով դեպի անցյալը, մերթ մղվում էր դեպի ապագա` մոտեցնելով ներկան:
Մի քանի տարի անց համակարգիչները կունենան անհատականություն: Նրանք կհասկանան մեր ձայնային հրահանգները: Նրանք գուցե նաև արտահայտեն իրենց կարեկցանքը մեր նկատմամբ, երբ մենք լինենք անտրամադիր: Բայց դա չի նշանակում, որ համակարգիչներն իսկապես կմտածեն. դեռ:
Մանկության տարիներին մենք շատ աղքատ էինք: Մենք կոշիկներ չունեինք, այդ պատճառով էլ ամառները ոտաբոբիկ էինք:
Ինչ-որ բան անելու համար անհրաժեշտ է հավատալ: «Կարող է նա, ով համարում է, որ ինքը կարող է: Չի կարող նա, ով համարում է, որ ինքը չի կարող: Սա անհերքելի օրենք է»:
Մարդիկ կարծում են, որ իմ և Ռոբերտ դե Նիրոյի միջև մրցակցություն կա: Ես նրան՝ Բոբբիին, բավական լավ եմ ճանաչում, նա իմ լավ ընկերն է, ես և նա նույն բաների միջով ենք անցել:
Կոկո Շանելը հայտնի է իր բարձր ճաշակով և արտահայտած մտքերով: Ձեզ ենք ներկայացնում Շանելի մասին 7 փաստեր, որոնք հավանաբար չգիտեիք:
Ծրագրի շրջանակներում նկարահանվել է համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների մասնակցությամբ տեսահոլովակ, որտեղ իրենց մասնակցությունն են բերել Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալիեն, Արմեն Ջիգարխանյանը, Պատրիկ Ֆիորին, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խառատյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան և այլք:
Նիցշեն երբեք կոչ չէր անում արհամարհել թույլերին, ավելին՝ Նիցշեի՝ գերմարդու տեսությունը ենթադրում էր ոչ թե գերակայություն ուրիշների նկատմամբ, այլ արվեստի մտածողության հաղթանակը քայքայող կենդանական բնազդի նկատմամբ։
Դենը մեր հայրենակիցն է, ով ապրում է ԱՄՆ-ում։ 35 տարեկան է, ունի միլիոնավոր երկրպագուներ ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս։ Instagram-ում նրա հետևողների թիվը 7.6 միլիոն է, Ֆեյսբուքում՝ 7.5 միլիոն։
Ես չեմ կարող մաս կազմել այն աշխարհի, ուր կանայք չեն ուզում երեխաներ ունենալ, ուր կաթնակեր փսլնքոտ լակոտներն իրենց հաջողակ են համարում՝ հայրերի մեքենաների ղեկին նստած, իսկ յուրաքանչյուրը, ով փոքր-ինչ իշխանություն ունի, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք, ուր մարդիկ երկերեսանիորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի գավաթը ձեռքներում և իրենց դավանած կրոնի մասին բոլորովին պատկերացում չունենալով։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով:
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Իոսիֆ Ստալինի ավագ որդու՝ Յակով Ջուղաշվիլու կենսագրությունը պատված է միֆերի և հակասությունների մի ամբողջ ցանցով։ Միանգամից մի քանի վարկած կա այն մասին, թե ինչ պատահեց նրա հետ 1941 թ. ողբերգական ամռանը։
Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն։
Ցանկացած օտար լեզու չի կարելի սովորել մեկուսի կերպով, ասենք՝ ես միայն տետրում վարժություններ կանեմ ու կլսեմ ուսուցչին։ Ֆիլմեր դիտեք, ընթերցեք գրականություն, համացանցում շփվեք, ասենք, ձեր անգլախոս ընկերների հետ։
1885թ. ռուսական գահը ժառանգեց նոր կայսրը՝ Ալեքսանդր 2-րդը։ Ղրիմի պատերազմում կրած պարտությամբ սկսված և հենց իր՝ կայսեր մահով ավարտված նրա կառավարման դարաշրջանը ռուսական պատմության ամենավառ շրջաններից է։
Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդինը երջանիկ են միասին` չնայած նրանց անվերջ վեճերի մասին շրջանառվող լուրերին:
Նախագիծը ծնվեց իմ ընտանիքի պատմությունից: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո իմ պապը, ինչպես եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանության զոհ էին դարձել, հայտնվեց որբանոցում, այնտեղ կրթություն ստացավ եւ հետագայում դարձավ հայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թե ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպված էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, հատկապես ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմությունները չէին խրախուսվում: