Բաժիններ՝

«Երջանկությունը բարերար է մարմնի համար, բայց միայն վիշտն է զարգացնում հոգու ընդունակությունները». Մարսել Պրուստի աֆորիզմները

Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ (Հուլիսի 10, 1871 – նոյեմբերի 18, 1922), ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ: Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» 7 վեպից բաղկացած վիպաշարն է, որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը:

1. Երևակայության մեջ միշտ ավելի քիչ է եսասիրությունը, քան հիշողություններում:

2. Ծանրակշիռ փաստարկը վեճի մեջ կարող է դառնալ զենք նաև հակառակորդի համար:

3. Գրողի, ինչպես նաև նկարչի համար, ոճը հանդիսանում է տեսունակության, այլ ոչ թե տեխնիկայի հարց:

4. Գիտենալը միշտ չէ, որ նշանակում է՝ խանգարել:

5. Յուրաքանչյուր մարդ պարզ է համարում միայն այն մտքերը, որոնք իրենց պղտորությամբ չեն գերազանցում իր սեփականներին:

6. Ինչ տարօրինակ է: Ես իմ խեղճ կնոջ մասին հաճախ եմ մտածում, բայց չեմ կարողանում երկար մտածել:

7. Մենք միայն այն դատողություններն ենք համարում խելացի, որոնք մեր սեփականներից ավելի հիմար չեն:

8. Օժտված լինելով առողջ բանականությամբ, մենք պետք է հասկանանք, որ տանջվել կարող ենք միայն նրանց համար, ովքեր արժանի են դրան:

9. Հաճույքից առանձնացելով երևակայությունը՝ մենք արմատապես ոչնչացնում ենք հաճույքը:

10. Սովորության մշտականությունը, որպես կանոն, կապված է նրա անհեթեթության հետ:

11. Խանդը հաճախ ոչ այլ ինչ է, քան բռնակալության անհանգիստ ձգտում՝ տեղափոխված սիրո ոլորտ:

12. Երջանկությունը բարերար է մարմնի համար, բայց միայն վիշտն է զարգացնում հոգու ընդունակությունները:

13. Խելացի մարդն ունի իրավունք լինել դժբախտ միայն կնոջ պատճառով, որն արժանի է դրան:

14. Ամենանուրբ շփումն աշխարհում լինում է նրանց միջև, ովքեր հետաքրքրված չեն շփման մեջ:

15. Ինչպես շատ մտավորականներ, նա չէր կարողանում ուղղակի խոսել հասարակ բաների մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս