Բաժիններ՝

Իմաստուն մարդկանց այս 10 խորհուրդները կոգեշնչեն Ձեզ

1. Եղեք այն փոփոխությունը, որը Դուք ցանկանում եք տեսնել այս աշխարհում:

Մահաթմա Գանդի

2. Նա, ով պատճառ ունի ինչի համար ապրել, կարող է դիմանալ գրեթե յուրաքանչյուր «ինչպես»-ին:

Ֆրիդրիխ Նիցշե

3. Ազատության համար մեր պայքարում ճշմարտությունը միակ զենքն է, որը մենք ունենք:

Դալայ Լամա

4. 20 տարի անց Դուք ավելի շատ կափսոսաք նրա համար, ինչ չեք արել, քան նրա համար, ինչ արել եք: Դրա համար բարձրացրեք խարիսխները: Հեռացեք անվտանգ նավահանգստից: Հետազոտեք, երազեք, ճանաչեք:

Մարկ Տվեն

5. Մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք նոր բան չի փորձել:

Ալբերտ Էյնշտեյն

6. Շարունակել զայրանալը նույնն է, ինչ վերցնել վառվող ածուխը՝ որևէ մեկի վրա գցելու մտադրությամբ. կվառվեք հենց Դուք:

Բուդդա

7. Կյանքը կմատուցի Ձեզ հենց այն փորձը, որն անհրաժեշտ է Ձեզ գիտակցության էվոլյուցիայի համար:

Էկհարդ Տոլլե

8. Հենց այնտեղ, որտեղ մենք չենք կարող փոխել իրավիճակը, մենք կոչված ենք ինքներս փոխվել:

Վիկտոր Ֆրանկլ

9. Ոչինչ մի ընդունեք անձնական հաշվին: Այն ամենը, ինչ մարդիկ ասում կամ անում են, դա իրենց սեփական իրականության, իրենց անձնական տեսունակության պրոյեկցիան է: Եթե Դուք Ձեզ մեջ իմունիտետ մշակեք ուրիշների հայացքների և գործողությունների նկատմամբ, ապա կխուսափեք անօգուտ տառապանքներից:

Դոն Միգել Ռուիս

10. Այն, ինչ մենք վախենում ենք անել, որպես կանոն, այն է, ինչ մեզ ամենից շատ է անհրաժեշտ անել:

Ռալֆ Ուոլդո Էմերսոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս