Բաժիններ՝

«Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա». «Պեսիմիզմի փիլիսոփա» Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուեր (1788-1860), գերմանացի փիլիսոփա, գրող: Կանտի ամենահայտնի աշակերտն է: Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է: Առաջինն էր գերմանախոս միջավայրում, ով համոզված էր, որ աշխարհը հիմնված է «Անբանական սկզբունքի» վրա:

1. Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների կողմից ստեղծված իրարանցումից:

2. Երիտասարդության տեսակետից՝ կյանքն անվերջ ապագան է: Ծերության տեսակետից՝ շատ կարճ անցյալը:

3. Կա միայն մեկ բնածին սխալ՝ դա համոզմունքն է, թե իբր մենք ծնվել ենք երջանկության համար:

4. Խելացի կլինի ավելի հաճախ ասել. «Ես սա փոխել չեմ կարող, մնում է դրանից օգուտ քաղել»:

5. Միջակությունը մտահոգված է նրանով, թե ինչպես սպանի ժամանակը: Իսկ տաղանդը՝ թե ինչպես օգտագործի այն:

6. Ով չի սիրում մենակություն, նա չի սիրում ազատություն: Քանի որ միայն մենակության մեջ կարելի է ազատ լինել:

7. Յուրաքանչյուր մարդու կարելի է լսել, բայց ոչ ամեն մեկի հետ արժե խոսել:

8. Հարստությունը նման է աղի ջրի. ինչքան շատ ես խմում, այնքան շատ ես ծարավում:

9. Օտարի արժանիքների կամավոր և ազատ գնահատելու համար պետք է ունենալ սեփականը:

10. Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա:

11. Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա թշնամիդ:

12. Մարդկային ցեղի զարգացման համար էական խոչընդոտներից մեկը պետք է համարել այն, որ մարդիկ լսում են ոչ թե նրան, ով ավելի խելացի է մյուսներից, այլ նրան, ով բոլորից բարձր է խոսում:

13. Արդարությունն ավելի շատ տղամարդկանց առաքինությունն է, մարդասիրությունը՝ կանանց:

14. Բնատուր խելքը կարող է փոխարինել յուրաքանչյուր կրթության: Բաց ոչ մի կրթություն չի կարող փոխարինել բնատուր խելքին:

15. Վիրավորանքը կրճատված զրպարտությունն է:

16. Հավատը և գիտելիքը կշեռքի երկու նժարներն են. ինչքան բարձր է մեկը, այնքան ցածր է մյուսը:

17. Ցանկություններով և ձգտումներով համակված մարդը դատապարտված է տառապանքի:

18. Յուրաքանչյուրն իր մտահորիզոնի վերջն ընդունում է՝ որպես աշխարհի վերջ:

19. Ով մեծ նշանակություն է տալիս մարդկանց կարծիքին, նրանց չափից ավելի պատիվ է անում:

20. Բոլոր սրիկաները, ցավոք սրտի, շփվող են:

21. Ներել և մոռանալ՝ նշանակում է՝ պատուհանից դուրս գցել թանկարժեք փորձերը:

22. Երջանկությունը ցավից ազատվելու զգացումն է:

23. Բարոյականություն քարոզելը հեշտ է, իսկ հիմնավորել այն՝ դժվար:

24. Կարեկցանքն ամբողջ բարոյականության հիմքն է:

25. Հանճարի և խելագարի միջև այն նմանությունը կա, որ երկուսն էլ ապրում են լրիվ այլ աշխարհում, քան մնացած մարդիկ:

26. Այն, ինչ կա մարդու մեջ, անկասկած ավելի կարևոր է նրանից, ինչ ունի մարդը:

27. Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին, ինչ ունենք, բայց միշտ անհանգստանում ենք այն բանի մասին, ինչ չունենք:

28. Մարդը միակ կենդանին է, ով ուրիշներին ցավ է պատճառում՝ չունենալով, ընդ որում, ոչ մի ուրիշ նպատակ:

29. Միշտ պահպանվում է հնարավորություն, որ արդար և բարի արարքի կատարման վրա ազդեցություն է ունեցել ինչ-որ եսասիրական պատճառ:

30. Ամուսնանալ՝ նշանակում է՝ կիսով չափ պակասեցնել սեփական իրավունքները և 2 անգամ ավելացնել սեփական պարտավորությունները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս