Հայազգի Սարկիսով եղբայրները` Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակում. Forbes

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Forbes-ի ռուսական խմբագրությունը կազﬔլ է Ռուսաստանի աﬔնահարուստ ընտանիքների (կլանների) վարկանիշը: Այն հանդեսի կայքում հրապարակվել է օգոստոսի 25-ին:

Վարկանշային աղյուսակը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավորում է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևի ընտանիքը` 9,8 միլիարդ դոլարով: Երկրորդ տեղում Ռոտենբերգներն են` 2,8 միլիարդ դոլարով, երրորդ հորիզոնականն զբաղեցրել են Ալեքսեյ և Դմիտրի Անանև եղբայրները, որոնց մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը և  «Պրոմսվյազբանկը»: Նրանց կարողությունը ամսագիրը գնահատել է 2,8 մլրդ դոլար:

Նրանց հաջորդում է Նիկոլայ Շամալովի ընտանիքը՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Հնգյակը եզրափակում են Ռադիկ և Այրատ Շայﬕևները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Վեցերորդ հորիզոնականում հանգրվանել են հայազգի գործարարներ  Սարկիսով եղբայրները: Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին է պատկանում «Ռեսո» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60 տոկոսը:

Կարդացեք նաև

Նրանց կարողության զգալի մասն այսօր ապահովում է ՌԴ-ի սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքը` հողատարածքներ Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, շինություն

Փարիզի Առևտրա-արդյունաբերական պալատում, դղյակ Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում և Վիլնյուսում:

Սարկիսովների կարողությունը Forbes-ը գնահատել է 1,4 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս