Բաժիններ՝

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին ես ոչինչ չունեմ հաղորդելու այս սյուժեի (հանդիպման) վերաբերյալ։ Գերիների փոխանակման վերաբերյալ իսկապես փորձագիտական ​​մակարդակով շփումներ կան։ Զրույցը շարունակվում է», – ասել է Պեսկովը։

Դրա հետ մեկտեղ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, նա ներկայում չի կարող «կոնկրետ տեղեկություններ» տրամադրել գերիների փոխանակման թեմայով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս