Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է՝ պետությունն աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից կփոխհատուցի տվյալ ուսանողի ուսման վարձը։ Նախագծով՝ պետությունը կվճարի այն ուսանողների վարձերը, որոնց ՄՈԳ-ը բարձր է։ Թեման այսօր քննարկում էին կրթության ոլորտի ներկայացուցիչները։
Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը:
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի:
ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը:
Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաև ատեստավորման համակարգի բարելավման համար:
Կարևորելով նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման նպատակով պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել՝ մրցունակ նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը: Ա
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:
Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի դպրոցներում մեծ ոգևորություն կար՝ համակարգիչների ներմուծման հետ կապված։ Շատերը մտածում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը 2019-2020 ուսումնական տարվանից իրականացվելու է բացառապես առցանց գրանցման տարբերակով:
Ճեմարանը ներկայացնող տաղավարում ավագ և միջին դպրոցների սաների հետ կողք կողքի սիրելի կրթօջախը ներկայացնելու պատիվը ստանձնել էին նաև կրտսեր ճեմարանականները, ովքեր պատմում էին, ցույց էին տալիս ու կիսվում էին ճեմարանականի հետաքրքիր ու յուրօրինակ առօրյայով, ճեմարանում սովորելու առավելություններով:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ ուսման վարձի վճարման խնդիր ունեցող ուսանողներին կուղղվի մայիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք համերգի հասույթը։
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 15-ին հանդիպել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ Սուհայլի (Dr. Qusay Al-Suhail) հետ։
Մեր կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մասնագետներ ունենք, ովքեր կարողանում են համադրել խորհրդային համակարգի և ժամանակակից աշխարհի լավագույն որակները։ Կարեն Մելքոնյանի մոտ դա ստացվում էր։
Ս.թ. հունիսի 29-ին Հայաստանում կկազմակերպվի առաջին ուսուցչական (չ)կոնֆերանսը՝ Edcamp-ը, որին ակնկալվում է ՀՀ (ներառյալ՝ Արցախը) տարբեր բնակավայրերից շուրջ 400 ուսուցչի մասնակցություն։ Կլինեն ավելի քան 10 լսարանում զուգահեռ ընթացող շուրջ 30 մասնագիտական քննարկումներ, Հայաստանի և արտերկրի տարբեր կրթական կառույցներից հրավիրված խոսնակների ելույթներ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ապրիլի 11-ին հանդիպել է IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած և նախնական փուլը հաղթահարած 18 մանկավարժների հետ:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ապրիլի 10-ին կայացել է գիտխորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը։
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի ապրիլի 9-ի նիստում ֆակուլտետի դեկան է վերընտրվել Ալեքսան Բաղդասարյանը:
Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարման համակարգում կա մի մեծ թերություն, երբ նոր կառավարություն է գալիս, ցանկացած ոլորտում հայտարարում է ոլորտի բարեփոխման մասին, այսինքն բարեփոխումների հաշվարկը սկսում է հենց իրենից՝ մերժելով նախկինում կատարված ցանկացած դրական կամ բացասական քայլ։
Մոտ մեկ տարի առաջ դպրոցից դուրս է եկել 13-ամյա Աչին։ Նա հիշում է, թե որքան լավ էր սովորելն ու համադասարանցիների հետ խաղալը։ Նա երազում է վերադառնալ այնտեղ, որտեղ մաթեմատիկա, բնագիտություն և այլ առարկաներ էր անցնում, ընկերների հետ ֆուտբոլ խաղում։ Այսօր նա տնից գրեթե դուրս չի գալիս, մորն է օգնում որպես ավագ որդի։ Հասակակից հարևանների հետ չի շփվում։
Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում կրթվածության մակարդակը բավարար չէ և շարունակական անկում է ապրում։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին։ Բազմաթիվ աշակերտներ և չափահասներ, օգտվելով այսօրվա աշխարհի ընձեռած հնարավորություններից, շարունակաբար բարելավում են իրենց կրթական մակարդակը։
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ապրիլի 4-ին կայացել է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկացրեցին ԵՊՀ լրատվական ծառայությունից:
Խնդիրն այն է, որ գիտական աշխատանքներն ինքնուրույն գրելու համար ուսանողը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, պետք է կարդա զգալի թվով գիտական հոդվածներ և մասնագիտական գրքեր։
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ օրակարգային 3 հարցով: