ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ գրողին հանրահռչակելու նպատակով լայնածավալ ծրագրեր կիրականացվեն Երևանում, նրա ծննդավայր Դսեղում, Հայաստանի տարբեր մարզերում, Վրաստանում և այլ երկրներում:
Վերջին տարիներին Հայաստանի կրթական օրակարգից անհետացավ դասավանդման ձևերի, մեթոդների, մանկավարժական նորարարությունների հարցը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեզ թվում է, թե գտնվել են դասավանդման լավագույն ձևերը՝ ինտերակտիվ ուսուցումն ու տեխնոլոգիաների օգտագործումը։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։
Hotcourses.ru կայքը գրում է. այսօր շատ ու շատ ուսանողներ շարունակում են իրենց ուսուցումը Գերմանիայում: Դա պայմանավորված է ուսման վարձերի մատչելիությամբ, Եվրոպայում մնալու և աշխատանք գտնելու հնարավորությամբ, բացի այդ՝ գերմանական համալսարանների ընդունելության գործընթացը բավականին հեշտ և պարզ է:
PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
Կրթության ոլորտի հետաքրքիր հարցերից մեկը տնտեսական և կրթական փոփոխությունների փոխկապակցվածությունն է։ Շատ մարդիկ այն կարծիքին են, որ նախ պետք է իրականացվի կրթական հեղափոխություն, որպեսզի տնտեսությունը զարգանա։
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:
Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։
ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
2018 թվականին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները:
Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը խոսելով առարկաների չափորոշիչների փոփոխության մասին, տեղեկացրեց, որ 2014 թվականին համաշխարհային բանկի 37,5 մլն դոլար արժողությամբ երրորդ վարկային ծրագիրը՝ կրթության բարելավում, նախատեսում էր հանրակրթական ծրագրի չափորոշիչների վերանայում։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե դասղեկական ժամին դասղեկն իրավունք ունի՞ որոշելու, թե ինչպես կարող է օգտագործել իրեն հատկացված դասաժամը, այդ թվում՝ հանդիպում կազմակերպել աշակերտների և քահանայի միջև, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ հարցին կարող է պատասխանել միայն սեփական փորձից։
Տարիներ շարունակ Հայաստանում դժգոհում են դպրոցների առարկայական ծրագրերից և դասագրքերից։ Իհարկե, Հայաստանում առարկայական ծրագրեր ու դասագրքեր գրելը հեշտ գործ չէ, քանի որ խորհրդային տարիներին նման փորձ չկար։
«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ:
«Աշխարհում ընդունված է դասավանդել ընտրովի առարկաներ, օրինակ՝ շատ երկրներում կրոնը և էթիկան դասավանդվում են ընտրովի, այսինքն՝ ծնողն ընտրում է կա՛մ կրոն, կա՛մ էթիկա։ Լավ կլիներ, որ մեզ մոտ էլ այդ տարբերակը լիներ, որի դեպքում կդադարի բանավեճն այս կամ այն առարկայի լինել-չլինելու հետ կապված»:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին եւ ծրագրի այլ բաղադրիչների համակարգողներին:
Ցավոք, այսօր կան մարդիկ, ովքեր մտածում են, որ, եթե մարդը հեղափոխությունից հետո է պաշտոն ստացել, ուրեմն լավ մասնագետ է։ Համենայնդեպս, ԵՊՀ-ում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի, հիմնադրամի բյուջեի նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի հարցերն են քննարկվել ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 22-ին կայացած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ:
Բոլոր ծնողները միշտ ուզում են, որ իրենց երեխան լինի ամենախելացին, հաջողակն ու ուշիմը։ Նրանք զանազան գրքեր են գնում, բայց հաճախ ծնողները մի րոպե էլ չեն գտնում իրենց երեխաների դասերն ու տնային առաջադրանքները ստուգելու կամ նրանց օգնելու համար։
Գաղափարները կարող են մեզ միավորել։ Եթե դրանք չլինեն, անձերի վրա ենք կենտրոնանալու, խաշի ու ծննդյան տարեդարձերի թեմաներն ենք քննարկելու։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված կազմով նոր ձևավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունվարի 11-ին տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հունվարի 9-ին աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն: