ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Կրթության ոլորտում կոռուպցիայի մասին շատ է խոսվում։ Թեև հասարակությունն ընդունում է, որ այլ ոլորտներում կոռուպցիան ավելի մեծ մասշտաբներ ունի, քան կրթության ոլորտում, բայց ակնհայտ է, որ կրթության ոլորտի կոռուպցիան շատ ավելի վտանգավոր է։
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ գրքերը երկհատոր դարձնելու համար անհրաժեշտ են ավելի հիմնավոր և համակարգային քայլեր, որոնց հիմքում պետք է լինի պետական չափորոշիչը, որը պետք է վերանայվի։
Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը: 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:
Վերջին շրջանում ավելացել են հաղորդագրությունները դպրոցներում արձանագրված խախտումների մասին։ Ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ դպրոցներում կան «մեռած հոգիներ»։
Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք: Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը և արդեն ավարտենք չափորոշիչների և ծրագրի մշակումը: Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից:
«Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ լավ չէ: Բայց եթե ինչ-որ իրավիճակ վատ է, լուծումը պետք է գա ծրագրեր, գաղափարներ առաջադրելուց: Համալսարանների հոգաբարձուների խորհուրդը կարող է ռեկտորներին պարտադրել որոշակի ծրագրային փոփոխություններ անել»:
Studyinrussia.ru կայքը գրում է, որ Հայաստանի շատ շրջանավարտներ կրթությունը շարունակելու համար ընտրում են ռուսական բուհեր: Կայքի հաղորդմամբ՝ գլխավոր պատճառները որակյալ կրթությունն ու մատչելի գներն են:
Այս պահին հայտնի է, որ չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվելու են։ Դեռ հստակ չէ, ունենալո՞ւ ենք Կրթակարգ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Կրթակարգ ունենալը խիստ կարևոր է։ Հայաստանի կրթական համակարգում այսօր անորոշ վիճակ է։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:
ԿԳՆ-ի կողմից այս պարզամիտ մանիպուլյացիաները երևույթի էությունը չեն փոխում, չնայած մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տիրապետող մեր իշխանությունների համար դրանք, թերևս, ճշգրիտ հասցեատեր միգուցե և կարող են ունենալ։
168.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։
ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Այսօր հաճախ մանկավարժությունն ավտորիտար, հարկադիր բնույթ ունեցող, խրախուսանքի և պատժի վրա հիմնված գիտություն է։ Եթե երեխան իրեն լավ է պահում` խրախուսում են, իսկ եթե վատ` պատժում են։ Մարդասիրական մանկավարժությունը փնտրում է այնպիսի ուղիներ, որ ավելի քիչ կոնֆլիկտներ լինեն ու շատ ուրախություն, քիչ բթացում, շատ հաջողություն։
ԵՊՀ-ում կա բարեփոխումների անհրաժեշտություն, որը ենթադրում է նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի հագեցած օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ:
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն փետրվարի 26-ին այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։
«Լավ, ժողովուրդ, ԿԳ նախարարն ունի բուհական աշխատանքի փորձ և հանրակրթության մեջ համեմատաբար նոր մարդ է։ Կարելի՞ էր այդ մարդուն նորմալ տվյալներ տալ ամբողջ աշխարհի փորձից, չէ՞ որ մեզանից ավելի փոքրամարմին ժողովուրդներ կան, ի՞նչ է, իրենք բոլորը դասագրքերը կիսե՞լ են»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը։
Մինչև 2019 թվականի ավարտը Շիրակի մարզում դիզելային վառելիքով ջեռուցվող դպրոցներ չեն լինի:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ դպրոցներում դասագրքերը երկհատոր դարձնելը լավ որոշում է, պարզապես այստեղ հիմնական խնդիրը կապված է հրատարակիչների հետ։
«Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցում այսօր բացվել է անգլերենի ակումբ, որտեղ ընդհանուր առմամբ կհաճախի 60 աշակերտ:
Մի քանի օր առաջ Զանգակատուն գյուղի դպրոցի աշակերտները բողոքում էին տնօրենի աշխատանքից։ Նրանք տեսախցիկի առջև ասում էին, որ տնօրենն իրենցից պահանջել է, որպեսզի գնան փոխեն իրենց հագուստը և դպրոցի համար ինչ-որ աշխատանք անեն։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում:
Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը: