Ի՞նչ է արձանագրվել վերջին միասնական քննություններից. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Գնահատման ու թեստավորաման կենտրոնը հանրակրթության ոլորտի մասնագետների, կրթության խնդիրներով հետաքրքրվող անհատների լայն շրջանակի համար համար ներկայացրել է այս տարվա միասնական քննությունների եւ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներիը:
Այսպես, 2019 թ. հունիսի 4-25-ը եւ հուլիսի 2-8-ը ՀՀ տարածքում տեղաբաշխված 33 եւ Արցախի Հանրապետության 6 քննական կենտրոններում միասնական քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 11046 դիմորդ. ՀՀ-ում՝ 10220, ԱՀ-ում՝ 826: Հայաստանում հայտագրվածներից 10147-ը եղել են տեղացիներ, 55-ը՝ Վրաստանի, 14-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ղազախստանի, 1-ը՝ Ուկրաինայի եւ 1-ը՝ Սիրիայի քաղաքացիներ:
Հայտագրվածների թվով առաջին տեղերում են հայոց լեզուն եւ հայ գրականությունը՝ 5878 դիմորդ, մաթեմատիկան՝ 5017, անգլերենը՝ 5011:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հայտագրվածների թվի նվազման միտում եղել է՝ սկսած 2009 թվականից: Ընդհանուր նվազման ֆոնին 2014-2016 թթ. այդ միտումն աստիճանաբար մեղմացել է: 12-ամյա հանրակրթական համակարգի անցմամբ պայմանավորված՝ 2017 եւ 2019 թթ. համեմատությամբ, 2018 թ. հայտագրվածների թիվը պակաս է եղել գրեթե կրկնակի: Իսկ 2019 թ. հայտագրվածների թիվը 650-ով ավելացել է 2017-ի համեմատությամբ:
Ամենաբարձր միջին միավորներն արձանագրվել են ֆրանսերենից ու իտալերենից, համապատասխանաբ, 15.1 եւ 18.5: Բայց այս առարկաների դեպքում պետք է հաշվի առնել մասնակիցների փոքր թիվը: Ֆրանսերենից քննություն է հանձնել 88 հոգի, իտալերենից՝ 1: Ամենացածր միջին միավորն էլ ռուսաց լեզվից է՝ 11.1»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: