Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից:
Ինչո՞ւ տարիներ շարունակ գումար չենք գտնում մի բնակավայրից մյուսը տեղաշարժվող ուսուցիչների ճանապարհային ծախսերը փոխհատուցելու համար։ Որքանո՞վ է արդար, երբ 30-40 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը 10-15 հազար դրամ է ծախսում տրանսպորտի վրա։ Արդյո՞ք ուսուցչին նման ձևով վերաբերվող պետությունը կարող է ունենալ նորմալ Ազգային ժողով։
31-ամյա դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը ստանձնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների տնօրենների ընտրության կարգը:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը:
Մեր խնդիրը սովորելու հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է, սովորելը մեր ապրելակերպի պարտադիր մաս դարձնելը։ Եթե խոսող դասագիրքն այս խնդիրն է լուծելու, ապա օգտակար կլինի։
Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։
1. at first blush – առաջին հայացքից 2. at sea – շփոթված վիճակ, արգելակում 3. at sixes and sevens – խառը վիճակ, անկանոնություն 4. at the tip of the tongue – լեզվիս ծայրին է 5. bublin brook – շաղակրատ, բամբասող կին
«Մենք մամուլի հաղորդագրություն տարածել էինք և ասել, որ ունեցել ենք պայմանավորվածություն «Այբ» հիմնադրամի հետ՝ ուսումնասիրություններ կատարելու»։
Դեկտեմբերի 2-ի առավոտյան իսրայելական ոստիկանության կողմից նախաձեռնված «Սպանելու արտոնագիր» անվանումը ստացած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երկրի տարբեր առողջապահական հիմնարկներում աշխատող 40 բժիշկներ, դեղագետներ, ստաժորներ՝ կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեղադրանքով:
Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով:
Քաղաքական թոհուբոհի մեջ անուշադրության մատնվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դպրոցներում անցկացված արտաքին գնահատման արդյունքում աշակերտների 30-40 տոկոսն «անբավարար» է ստացել։
ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:
«Գերմանիայում մնալու գայթակղությունն այժմ նույնպես շատ մեծ է, և ունեմ բազմաթիվ առաջարկներ գերմանական տարբեր կլինիկաներից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է գործունեություն ծավալի այնտեղ, որտեղ պահանջված է և գնահատված»։
Կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը կկազմեն 15 մլրդ 184.3 մլն դրամ, կամ 2018 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 0.7 տոկոսով (106.2 մլն դրամով):
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչների թիվը 10 հազարով ավելի է։ Որպես հիմք՝ վերցվում է այն հանգամանքը, որ Հայաստանում կա ուսուցչի շուրջ 25 հազար դրույք, մինչդեռ ուսուցիչների թիվը շուրջ 37 հազար է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է Հայաստանի պատկերասրահներում գտնվող արվեստի գործերը տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և այդ դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ:
Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվել է ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը, որը ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը:
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:
Նոր կառավարությունը ֆորմալ, պոպուլիստական քննադատության է ենթարկում նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը կրթական-մշակութային ոլորտում, սակայն շարունակում է նույն ոճով: Դրա վկայությունն է Սմբատյան ընտանիքին տրվող մենաշնորհի հայտնի ավանդույթի պահպանումը ներկա իշխանության կողմից:
«Ինձ միշտ իմ` նախարար եղած ժամանակ քննադատել են ռեֆորմների համար: Եկել է նոր իշխանությունը, բայց ինչ ես, իմ թիմը ժամանակին արել ենք, ոչ մի բան չեն փոխում»:
«Բազմաթիվ ուսանողներ կան, որ տարբեր երկրներից այստեղ են եկել, որպեսզի արևմտյան կրթություն ստանան, այստեղ կամ այլ երկրում աշխատեն։ Մշակույթներն այստեղ և՛ տարբեր են, և՛ ոչ»։
Հանրակրթական դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
Իհարկե, ընդունելի չեն հասարակությունը սպիտակների և սևերի, «ճռռացողների» և «ճռռացողների հաշվին ապրողների» բաժանելու մոտեցումները։ Նման բաժանումները պառակտում են հասարակությունները…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:
ԵՊՀ ՈւԽ նախագահության որոշմամբ նոյեմբերի 15-ին ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարը, որին մասնակցելու են ԵՊՀ ՈւԽ պատվիրակները, ինչպես նաև ներկա են գտնվելու ԵՊՀ այլ ուսանողներ: