Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
«Այս պարագայում իրենք փորձում են Կարմիր Շուկայի խնդիրը միշտ պահել օրակարգում։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ահաբեկչություն։ Մեզ համար ցանկացած հայի կյանք խիստ կարևոր է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բոլորին վերադարձնել, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է կողմ լինենք Ադրբեջանի այդ շանտաժին։ Նման ձևով այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու, և այլն։ Կա գրված և չգրված օրենք, մարդասիրական օրենքները պարտավոր են պահել բոլորը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ապրիլի 30-ին 168.am-ը գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես է եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ՝ հիմքում դնելով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժումը:
Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:
2020թ․ հունիսին 19-ին իշխող խմբակցությունը շրջանառության մեջ դրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր պաշտոնից ազատել արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին, նաև պաշտոնից ազատել ՍԴ նախագահին:
Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը և կազդուրվում է։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Նիկոլ Փաշինյանը սիրում է բլոտ խաղալ։ Բլոտում հաղթելու համար պետք է հավաքես 301 միավոր։ Բայց նա ու բոլոր բլոտ խաղացողները լավ գիտեն` կարող ես հասնել 300-ի, բայց 301 չհավաքել, ու այդ մեկ միավորը կարող է ճակատագրական լինել։ Հատկապես` երբ «կոզրը», կամ ինչպես բլոտ խաղացողներն են ասում՝ «ղոզը» սիրտն է, ու քո պայմանական «ղառի յոթի» դիմաց «սրտի վալետ» է խաղում։ «Չախում է», և վերջ…
Քաղաքական խոսքի անպատասխանատվությունը Հայաստանում քրոնիկ արատ է։ Թեև այն հայկական քաղաքականությանն ուղեկցել է միշտ, իսկ գուցե եղել է դրա հիմնական բաղկացուցիչը, բայց հիմա դարձել է առավել ցայտուն ու համատարած։ Խոսքի հանդեպ պատասխանատվություն չունեն ոչ մեկը՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականներն ու մնացյալ խոսքասացները։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարությունը սառը ցնցուղ էր, և ընդամենը ապրիլի 13-ին արված նախորդ հայտարարության մեջ օգտագործվում էր ռազմագերիներ տերմինը: Միջազգային իրավունքի նորմի տարբեր ասպեկտներ են ազդում ռազմագերիների, կալանավորվածների և դատապարտյալների վրա: Իրավաբանները ավելի ստույգ կպատասխանեն՝ տարբերությունն ինչումն է, բայց եթե անգամ միջազգային փաստաթղթերում նրանք որակվում են՝ ոչ որպես ռազմագերիներ, վերադարձը գնալով բարդանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։
«Գործ ունենք քաղաքական խուժանի հետ, ով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, զավթել է իշխանությունը և իր որևէ հայտարարություն մինչև իշխանության զավթումը և իր գործերի հերթականությունը որևէ կերպ իրար չեն համապատասխանում»,- ասաց համալսարանական պաշտոնյան:
«Մի քանի նպատակ կա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, որոշել է, որ, այնուամենայնիվ, մասնակցում է ընտրություններին (ես կարծում եմ, որ դա այդպես է), իրենց համար այս թեման բավականին լավ նախընտրական կամպանիա սկսելու ստարտ է, որովհետև առաջին նախագահը, ըստ էության, այս առաջարկն անելով՝ հայաստանյան հասարակության զգալի մասի իդեա-ֆիքսերից մեկն է հնչեցնում։ Այսինքն՝ լավ կլինի, որ ամբողջ ընդդիմությունը միավորվի և մեկ ճակատով հանդես գա։ Սա բավականին հնչեղ և էմոցիոնալ տեսակետից բավականին ընկալելի թեմա է, նաև հրապուրիչ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի համար։
Ես էլ շնորհակալ եմ Լատվիայի խորհդարանի 58 պատգամավորներին՝ իմ լավ բարեկամ Անդրեյ Կլեմենտևսի գլխավորությամբ․ իրենք ապացուցեցին, որ առաջինը՝ արդարության կողմնակից են, Ցեղասպանության դատապարտման ջատագով են և շատ լավ ընկերներ են։ Մենք էլ ապացուցեցինք, որ անկախ նրանից՝ մենք պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, միշտ էլ մեր ազգային հարցերում մենք մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական հակահայկական գործողությունների դեմն առնենք»։
«Հիմա ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Հանրային հեռուստատեսությանը: Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիտորինգ ենք արել: Իմ հայտարարություններից Սյունիքի հետ կապված համարյա ոչ մի բան չեն լուսաբանում: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Ես խիստ զգուշացնում եմ հե՛նց այս պահին այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե՝ ՄԻՊ տեղեկություններն աղավաղող: Նրանք պիտի իրականը տրամադրեն մարդկանց: Առավել ևս մարդիկ դիտում են, չէ՞, սահմաններում Հանրային հեռուստատեսությունը:
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական դաշինքը:
Անհերքելի փաստ է, որ գործող կառավարությունը չունի բավարար կարողություն ձևավորելու բարենպաստ ներդրումային միջավայր կամ որդեգրելու ներդրումային քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռներ ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, ի թիվս այլոց, երկրի հետպատերազմյան տնտեսությունը զարգ տալու նպատակով։ Ավելին, սկսած 2018 թվականից կառավարության գործողությունների (կամ անգործության) արդյունքում որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ ընդհանրապես հրաժարվեցին իրենց ծրագրերից, իսկ ոմանք էլ ներկայացրեցին միջազգային հայցեր ընդդեմ Հայաստանի։
«Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ»,- այս մասին այսօր Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ հարցին:
«Հայ-ռուսական հարաբերությունները կարևոր գործոն է խաղաղության և կայունության համար Հարավային Կովկասում»,- այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, շտապում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաղթանակի շնորհիվ Ալիևն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, ուստի պայմանավորված ներքաղաքական զարգացումներով, հայկական կողմը տեխնիկական պաուզա է վերցրել, քանի որ ներքաղաքական անորոշ իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն չունենալ եռակողմ աշխատանքի վրա, ու հատկապես ապաշրջափակման շուրջ բանակցությունները դանդաղել են, ըստ էության, շարունակվում են զրոյական արդյունավետությամբ»,- ասաց նա:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։
«Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։
Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60 տոկոս շեմը: